Չնայած բարձր մակարդակի հայտարարություններին՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը կանգնած է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգավորման գործընթացը կապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, ինչը հանգեցրել է փակուղու։ Ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում և կարո՞ղ է այս իրավիճակը փոխվել։ Ինչպե՞ս կարող է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը (որտեղ Ադրբեջանը կենտրոնական դերում չէ) ազդել տարածաշրջանի վրա։ Կարո՞ղ են արտաքին դերակատարները՝ Եվրոպան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Իրանը աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։
- Միթաթ Չելիքփալա, պրոռեկտոր, Քադիր Հաս համալսարան (Zoom)
- Վարուժան Գեղամյան, դոցենտ, թյուրքագիտության ամբիոն, Երևանի պետական համալսարան
- Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա