Եվրասիական տնտեսական միության 10 տարիները. քաղված դասեր

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) միավորում է ավելի քան 180 միլիոն բնակչության՝ ընդհանուր 2 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով: ԵԱՏՄ-ի ստեղծման առաջին տասնամյակը նշանավորվել է աշխարհաքաղաքական խնդիրներով և տարածաշրջանային լարվածությամբ։ Մինչ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խոչընդոտում են միության ամենամեծ տնտեսության աճին, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև վերջերս ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը, ինչպես նաև Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հնարավոր համաձայնագրերը կարող են խթանել Հայաստանի և մյուս անդամ երկրների տնտեսությունների բարգավաճմանը։ Այս քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի ԵԱՏՄ-ի վերջին 10 տարիների ազդեցությանը և գոյություն ունեցող հիմնական խնդիրներին։

  • Իսկանդեր Աքիլբաև, գործադիր տնօրեն, Xander Group
  • Եվգենյա Գորյուշինա,հետազոտող, Եվրոպական և միջազգային համապարփակ ուսումնասիրությունների կենտրոն, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, ղեկավար, Կովկասյան ուսումնասիրությունների բաժին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
  • Հրանտ Միքայելյան, տնօրեն, Հայկական հետազոտական ինստիտուտ
  • Մոդերատոր՝ Հայկ Մարգարյան, տնօրեն, ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար