«Օրի երկխոսություն խթանելու ծրագիր». հայ-գերմանական համագործակցությունը կանաչ տնտեսության, սնուցման և թվային գրագիտության ոլորտում
ԱՊՐԻ Արմենիան համագործակցել է Candid Foundation-ի հետ «Օրի» երկխոսություն ծրագրի շրջանակներում, որը Գերմանիայի կառավարության Քաղաքացիական հասարակության համագործակցության ծրագրի մի մասն է:
Դեկտեմբերի 26, 2024
Համագործակցության նպատակն է համատեղ լուծումներ գտնել կանաչ տնտեսության, սնուցման քաղաքականության և թվային գրագիտության ոլորտներում ընդհանուր մարտահրավերների համար՝ միաժամանակ խթանելով հայ և գերմանացի շահագրգիռ կողմերի միջև ապագա համագործակցությունը և գիտելիքների փոխանակման հնարավորությունները: Այդ նպատակով Երևանում և Բեռլինում անցկացվեցին աշխատաժողովներ, որոնք համախմբեցին շրջակա միջավայրի, առողջապահության և տեխնոլոգիաներըի ոլորտում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ոլորտային մասնագետներին և այլ շահագրգիռ կողմերին։
Անցկացվել են երեք մեկօրյա թեմատիկ աշխատաժողովներ՝ երկուական ամեն թեմայի վերաբերյալ։ Յուրաքանչյուր աշխատաժողովին մասնակցել է մինչև 12 ընտրված մասնակից: Աշխատաժողովներից երեքն անցկացվել են 2024 թ.-ի նոյեմբերի 25-ին Երևանում և երեքը՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ին Բեռլինում։ Քննարկումներն ուղղված էին գտնելու լուծումներ կանաչ տնտեսության, սնուցման քաղաքականության և թվային գրագիտության ոլորտներում՝ միաժամանակ նպաստելով ապագա համագործակցությանը և գիտելիքների փոխանակմանը:
Շրջակա միջավայրի, առողջապահության և տեխնոլոգիաների վերաբերյալ «Օրի» երկխոսության աշխատաժողովների հիմնական արդյունքները ներկայացնելու համար ԱՊՐԻ Արմենիան 2024 թվականի դեկտեմբերի 24-ին կազմակերպեց առցանց միջոցառում:
Այս իրազեկման միջոցառումը համախմբեց ոլորտի փորձագետներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին` հարթակ ստեղծելով աշխատաժողովների արդյունքներով կիսվելու և հայ ու գերմանացի շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ապագա ոլորտները նախանշելու համար:
Ծրագրի արդյունքները մեկտեղվել են զեկույցում, որն ամփոփում է քննարկումների հիմնական արդյունքները և առաջարկությունները: