ԱՊՐԻ Արմենիան համագործակցել է Օn Think Tanks-ի հետ՝ վերջինիս տարեկան զեկույցի պատրաստման շրջանակներում

ԱՊՐԻ Արմենիան ուրախ էր համագործակցել On Think Tanks-ի հետ վերլուծական կենտրոնների վերաբերյալ ամենամյա զեկույցի պատրաստման շուրջ: Զեկույցը հիմնված է 95 երկրների մոտ 300 կազմակերպությունների կողմից տրամադրված վերլուծական կենտրոնների վերաբերյալ փաստերի վրա՝ ընդգծելով ոլորտում առկա հիմնական միտումները և ուսումնասիրելով ամբողջ աշխարհում վերլուծական կենտրոնների առջև ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները:

Զեկույցի շրջանակներում ԱՊՐԻ Արմենիան հեղինակել է հոդված «Բևեռացման ազդեցությունը փոքր պետությունների վերլուծական կենտրոնների վրա» վերնագրով։ Այս հոդվածը հայկական տեսանկյունից ներկայացնում է վերլուծական կենտրոնների վրա ազդող գլոբալ միտումները, ներառյալ քաղաքական բևեռացումը: Այն ուսումնասիրում է, թե ինչպես կարող են վերլուծական կենտրոնները կողմնորոշվել այս համատեքստում և պահպանել իրենց դերը նման միջավայրում:

Հոդվածում ընդգծվում է վելուծական կենտրոնների ինստիտուցիոնալացման կարևորությունը և առաջարկվում են հայկական վերլուծական կենտրոնների գիտահետազոտական կարողությունների հետագա աջակցության, կայուն ֆինանսավորման ամրապնդման և շահագրգիռ կողմերի հետ կապը զարգացնելու ուղիներ: