«Երևանյան երկխոսություն» (Yerevan Dialogue) համաժողովի շրջանակում Synopsys Inc-ի գլխավոր ճարտարագետ և ԱՊՐԻ Արմենիայի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Երվանդ Զորյանը մասնակցել է հազվագյուտ միներալների, կիսահաղորդիչների և Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ պանելային քննարկմանը։
Քննարկման ընթացքում դիտարկվել են այն բացառիկ հնարավորությունները, որոնք թույլ են տալիս Հայաստանին կամուրջ հանդիսանալ բնական պաշարների և բարձրտեխնոլոգիական արդյունաբերության միջև:
Հիմնական շեշտադրումները.
- Քանի որ հազվագյուտ միներալները դառնում են համաշխարհային արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը, Հայաստանը վերածվում է գրավիչ հարթակի միջազգային ներդրումների համար։
- Որպես տարածաշրջանային նշանակության կարևորագույն նախագիծ՝ առանձնացվել է Firebird AI տվյալների մշակման կենտրոնը։ NVIDIA և Dell ընկերությունների հետ համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը ենթադրում է 500 միլիոն դոլարի նախնական ներդրում, մինչև 4 միլիարդ դոլարի ընդլայնման հնարավորություն, զգալի առաջընթաց Հայաստանի համար՝ արդյունաբերական մասշտաբի ԱԲ (AI) ենթակառուցվածքներ ձևավորելու գործում։