ԱՊՐԻ Արմենիան մասնակցել է Ղազախստանում կայացած Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համաժողովին

Սեպտեմբերի 17-18-ը ԱՊՐԻ Արմենիան մասնակցել է Աստանայում (Ղազախստան) կայացած Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VIII համաժողովին: Ներկայացնելով ԱՊՐԻ Արմենիան՝ Սերգեյ Մելքոնյանը միացավ 60 երկրներից ժամանած ավելի քան 100 պատվիրակությունների՝ անդրադառնալու ժամանակակից գլոբալ մարտահրավերներին՝ հակամարտությունների կարգավորումից մինչև ժամանակակից տեխնոլոգիաների կարգավորում:Այցի շրջանակներում Սերգեյն արդյունավետ քննարկումներ ունեցավ ղազախական առաջատար վերլուծական կենտրոնների հետ, այդ թվում՝ Ղազախստանի նախագահականին կից «Kazakhstan Institute for Strategic Studies»-ի, Արտաքին գործերի նախարարությանը կից «Foreign Policy Research Institute»-ի, «Heartland»-ի և «International Centre of Geopolitical Projection “East-West”» կենտրոնների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև համագործակցության ամրապնդման տեսլականը և Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունների նոր հնարավորությունները: Հատուկ ուշադրություն դարձվեց տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հեռանկարներին:

նմանատիպ լուրեր

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար