Սան Ֆրանցիսկոյում ԱՊՐԻ Արմենիան կազմակերպեց զարգացող տեխնոլոգիաների վերաբերյալ կլոր-սեղան քննարկում

2024 թվականի դեկտեմբերի 10-ին ԱՊՐԻ Արմենիան, համագործակցելով Observer Research Foundation America-ի և Observer Research Foundation-ի հետ, Սան Ֆրանցիսկոյում կազմակերպեց կլոր-սեղան քննարկում` «Global Diaspora Forum»: Միջոցառումը համախմբեց հնդկական և հայկական սփյուռքի առաջնորդներին՝ ծավալելու խորամիտ երկխոսություն՝ տնտեսական աճի խթանման և գլոբալ աշխարհաքաղաքականության վրա զարգացող տեխնոլոգիաների ազդեցության դերի վերաբերյալ:

Քննարկումն ուսումնասիրեց ավելի տոկուն ապագա կերտելու համար սփյուռքյան ցանցերն օգտագործելու ուղիները և ուսումնասիրեց Bay Area-ի տեխնոլոգիական հատվածի ազդեցությունը 2024 թվականից հետո ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա: Քննարկմանն ընդգծվեց տեխնոլոգիաների և ձեռներեցության ոլորտում Հնդկաստան-Հայաստան համագործակցության կարևորությունը Հայաստանի զարգացման համար։

Քննարկմանը ելույթով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը; Observer Research Foundation America-ի գործադիր տնօրեն Դհրուվա Ջայշանքարը, Observer Research Foundation-ի նախագահ Սամիր Սարանը: Քննարկման մոդերատորն էր ԱՊՐԻ Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սինոփսիսի գլխավոր ճարտարապետ Երվանդ Զորյանը: Միջոցառման բոլոր մասնակիցները կիսվեցին իրենց տեսակետներով և իրենց ներդրումն ունեցան քննարկումը բովանդակալից դարձնելու տեսանկյունից։

նմանատիպ լուրեր

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար