Հունգարիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը և Observer Research Foundation-ը Բուդապեշտի գլոբալ երկխոսության շրջանակներում կամակերպեցին «Վերականգնելով Եվրոպան. նախագծելով 21-րդ դարի արժեքները, շահերն ու գաղափարները» խորագիրը կրող պանելային քննարկում։ Քննարկման մասնակիցների թվում էր ԱՊՐԻ Արմենիայի Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը, ով կիսվեց ԵՄ-ում առկա հիմնական հակասությունների վերաբերյալ իր պատկերացումներով:
Անդրադարձ կատարվեցին Եվրոպական միության առջև ծառացած մարտահրավերներին։ Միջոցառումը համախմբեց առաջատար մտածողներին և քաղաքականություն մշակողներին՝ պարզելու, արդյոք ԵՄ-ն պետք է առաջնահերթություն տա արժեքների, թե շահերի վրա հիմնված արտաքին քաղաքականությանը:
Իր խոսքում Անահիտ Փիլիպպոսյանը կոչ արեց Եվրամիությանը ընդլայնել իր ռազմավարական տեսլականը տարածաշրջանում և առաջ քաշեց այն կարևոր հարցը, թե արդյո՞ք աճող համաշխարհային մրցակցության պայմաններում ԵՄ անդամ 27 երկրներն ունեն քաղաքական կամք և կարո՞ղ են անհրաժեշտ կոնսենսուսի հասնել՝ համատեղ արդյունավետ գործելու համար: