Փետրվարի 14-15-ը Հնդկաստանի Ջայփուր քաղաքում տեղի ունեցավ Ուսանաս հիմնադրամի կողմից կազմակերպած «Մահարանա Պրատապի» տարեկան աշխարհաքաղաքական համաժողովը։ Երկօրյա համաժողովը համախմբեց քաղաքական գործիչների, գիտնականների և փորձագետների և դարձավ փոփոխվող աշխարհակարգի այս անցումային փուլի վերաբերյալ խորը քննարկումների հարթակ:
ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը մասնակցել է երկու պանելային քննարկումների, որոնք նվիրված էին փոփոխվող աշխարհակարգում Հայաստանի դերին և հաղորդակցային միջանցքների նախաձեռնություններին ներգարավվածությանը, ինչպես նաև ահաբեկչական գործունեության մեջ պետական և ոչ պետական դերակատարների դերին: Տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման տեսանկյունից նա ընդգծել է հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի և խաղաղության խաչմերուկի կարևորությունը։