ԱՊՐԻ Արմենիա-ORF համատեղ միջոցառում 2025 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում

14.02.2025, Munich, MSC2025, Munich Security Conference, Rosewood Hotel: MSC 2025 - Minilateralism and Multilateralism: The Shift from Global Alliances to Targeted Partnerships Photo: MSC/Jörg Fokuhl

Արդյո՞ք բազմակողմ կազմակերպությունները դեռ արդիական են ցանցային համագործակցության վրա հիմնված աշխարհակարգում, որը ցնցվեց  բազմակողմ կառույցների  վերաբերյալ ԱՄՆ նախագահի Թրամփի դիրքորոշմամբ:

ԱՊՐԻ Արմենիան իր ներդրումն ունեցավ այս շարունակական բանավեճում՝ 2025թ.-ի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կազմակերպելով (Observer Research Foundation-ի հետ համատեղ) Minilateralism and the Shift from Global Alliances to Targeted Partnerships («Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների») խորագիրը կրող միջոցառում (փետրվար, 14, 2025թ.): 

Նախաճաշ-կլոր սեղանի մոդերատորն էր Անահիտ Փիլիպպոսյանը։ Բանախոսությամբ հանդես եկան Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետ, Վիջայ Չաուտվայլեն, Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության արտաքին քաղաքականության վարչության պետ, Գորդոն Ֆլեյքը, The University of Western Australia-ի Perth USAsia Centre-ի գլխավոր տնօրեն, Աննա Վիսլանդերը, Ատլանտյան խորհրդի Հյուսիսային Եվրոպայի հարցերով տնօրեն և Ստոկհոլմում Ատլանտյան խորհրդի գրասենյակի ղեկավար։

Միջոցառումը անվտանգության դաշինքների ապագայի վերաբերյալ քննադատական ​​զրույցների շուրջ միավորեց պետական պաշտոնյաների, դիվանագետների, գիտնականների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների: Աշխարհաքաղաքական միտումների շուրջ բանավեճից զատ՝ կլոր-սեղան քննարկման ժամանակ ընդգծեց, թե ինչպես են երկրները ինստիտուցիոնալ, բազմակողմ դաշինքներից տեղափոխվում դեպի ավելի դինամիկ, հստակ խնդիրների վրա հիմնված դաշինքներ:

նմանատիպ լուրեր

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար