ԱՊՐԻ Արմենիան Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ 2023թ-ի վերջին իրականացրել է հետազոտություն Եվրոպական միության և Հայաստանի հարաբերությունների ընթացիկ և զարգացող գործոնների վերաբերյալ։ Գրականության խորը ուսումնասիրությունից զատ, ԱՊՐԻ Արմենիան հարցազրույցներ է իրականացրել Հայաստանի պաշտոնյաների, Եվրոպական միության ներկայացուցիչների, Երևանում գտնվող ԵՄ անդամ պետությունների դիվանագետների, ինչպես նաև Հայաստանում և Բրյուսելում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամների հետ։ Զուգատիպությամբ, այս նախագիծը իրականացվել է ԵՄ փաստահավաք առաքելության հետ զուգահեռ, որը պատասխանատու էր ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր ոլորտներում բարելավելու և ամրապնդելու հնարավորությունները ուսումնասիրելու համար։
Ի լրումն Հայաստանի և Եվրոպական միության ակնկալիքների ուրվագծման և վերջիններիս գործընկերության հետագա զարգացման ներուժի ուսումնասիրման՝ զեկույցը ներառում է ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ երկու կողմերին ուղղված գործնական առաջարկներ։
Հետազոտության հիմնական արդյունքներն են՝
- CEPA-ն լավ հիմք է հանդիսանում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման համար, մինչդեռ ԱլԳ-ն պետք է բարեփոխվի արդիական մնալու համար։ Թեև Համաձայնագրի համապարփակ բնույթը խոստանում է ամուր համագործակցություն տարբեր ոլորտների, ինչպիսիք են տնտեսությունը, վրա ազդելու և ներքին բարեփոխումների խթանմանը նպաստելու գործում, դրա պատշաճ իրականացման համար դեռևս անհրաժեշտ են զգալի ջանքեր: Ի հակադրություն, Արևելյան գործընկերությունը, որը նախատեսված է ԵՄ-ի և Արևելյան բլոկի համագործակցությունը խթանելու համար, բախվում է մարտահրավերների, մասնավորապես ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև երկկողմ հարաբերություններում աճող տարաձայնությունների ֆոնին:
- Հայաստաը դեռ պայքարոմ է ներքին բարեփոխումների արդյունավետ իրականացման հետ, հատկապես կառավարման, օրենքի գերակայության և դատական համակարգի ոլորտներում։ Հաշվի առնելով Վրաստանի օրինակը ժողովրդավարական հետընթացի հարցում՝ ԵՄ-ն պետք է առավել բարձր չափանիշներ սահմանի Հայաստանի կառավարության համար, որն ամրագրված է Համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագրում՝ ընդգծելով քաղաքացիական բարեփոխումների նկատմամբ ակնկալիքները: ՀՀ քաղաքացիական հասարակությունը նույնպես կարող է ավելի մեծ դեր խաղալ այդ բարեփոխումների արդյունավետ իրականացմանն աջակցելու գործում:
- ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը կարող է առաջ ընթանալ, եթե ԵՄ-ն չանդրադառնա վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ կրկնվող ագրեսիաներին։ Պայմաններ սահմանելով իր ապագա հարաբերություններում՝ ԵՄ-ն կկարողանա արդյունավետ օգտագործել իր ազդեցությունը՝ Ադրբեջանին դրդելով նախապատվությունը տալ երկխոսությանը, այլ ոչ թե բարձր քաղաքական և տնտեսական գին ունեցող գործողություններին։ Զրուցակիցների կարծիքով դա կնպաստի ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար առավել կառուցողական միջավայրի ստեղծմանը:
- Տարածաշրջանային գործիչների հետ և նրանց միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների խրթինությունը իր դերն ունի ԵՄ-Հայաստան ընդհանուր հարաբերությունների ձևավորման գործում: Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ավանդաբար իր ազդեցությունն է ունեցել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը, ինչն իր հերթին որոշ չափով ազդում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա: Միաժամանակ, Եվրամիության և Բաքվի միջև փոխգործակցությունը նույնպես ազդում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման արդյունավետության վրա:
- Եվրոպական Միությունը և Հայաստանը պետք է ձևակերպեն արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդհանուր տեսլական։ ԵՄ-ի ձգտումը՝ պահպանել լավ կառավարման, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքները, միևնույն ժամանակ ապահովել կայունություն, հակամարտությունների կարգավորում և տնտեսական բարգավաճում, բախվում է հիմնարար սկզբունքները կարճաժամկետ կարիքների հետ համատեղելու մարտահրավերի։ Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է ավելի մեծ դեր ստանձնի ԵՄ-ի հետ փոխգործակցության մեջ և բացահայտի այն ոլորտները, որոնք առավելագույնս կշահեն ԵՄ-ի հետ ներգրավվածությունից։