Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումները

Արդյունավետ հանրային կառավարման համակարգը առանցքային է քաղաքականությունների մշակման որակի, տնտեսական զարգացման խթանման եւ քաղաքացիների կարիքների ու բարեկեցության ապահովման համար։ Լինելով պետության դիմակայունության կարեւոր բաղադրիչներից՝ այն հիմնարար նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Հաշվի առնելով սա՝ ԱՊՐԻ Արմենիան իրականացրեց հանրային կառավարման բարեփոխումների վերաբերյալ պիլոտային ծրագիր՝ նպատակ ունենալով հիմք ստեղծել հետագայում առավել համապարփակ նախաձեռնության համար։  Այս նախաձեռնության շրջանակներում զեկույցը նախ ուսումնասիրում է Հայաստանի հանրային կառավարման 2022-2030 թթ. բարեփոխումների (ՀԿԲ) իրականացումը։ Այն նաեւ հետազոտում է քաղաքականությունների մշակման եւ իրականացման գործընթացները եւ մշակույթը նախարարությունների մակարդակում՝ բացահայտելով հիմնական խնդիրները եւ արդյունավետությանը խոչընդոտող գործոնները: Հետազոտությունը ներառում է նաեւ առաջարկներ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության առավել արդյունավետ իրականացման եւ քաղաքականությունների որակի բարելավման վերաբերյալ: Հետազոտությունն իրականացվել է 2024 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, ներառում է գրականության և երկրորդական աղբյուրների ուսումնասիրություն և 35 խորքային հարցազրույցներ։ Զեկույցի հիմնական արդյունքները Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման խնդիրները Որո՞նք են արդյունավետ քաղաքականությունների ձեվավորման խոչընդոտները Կառուցվածքային խոչընդոտներ Մշակութային խոչընդոտներ Առաջարկներ Աջակցել հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության արդյունավետ իրականացմանը Քաղաքականությունների մշակումը բարելավելու ուղղությամբ Արդյունավետ քաղաքականությունների ձեւավորման խոչընդոտները եւ առաջարկվող լուծումները. Զեկույցին կարող եք հղում կատարել այսպես՝ Բաբայան, Հովսեփ. «Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումները. ինչպես քաղաքականությունները դարձնել ավելի արդյունավետ», մայիս, 2025, Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ (ԱՊՐԻ Արմենիա) DOI: 10.71308/AQMX0642

Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումները Read More »