իրադարձություններ

ԱՊՐԻ Արմենիայի՝ հանրային կառավարման բարեփոխումների վերաբերյալ զեկույցի հրապարակման միջոցառում

ԱՊՐԻ Արմենիայի պիլոտային ծրագիր Երևան, Հայաստան ԱՊՐԻ Արմենիան հրապարակեց «Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումները․ ինչպես քաղաքականությունները դարձնել ավելի արդյունավետ» զեկույցը։ Այս զեկույցը Հայաստանի հանրային ​​կառավարման բարեփոխումների վերաբերյալ մեր պիլոտային ծրագրի արդյունքն է: Զեկույցը հիմնված է մոտ 40 հարցազրույցների վրա, որոնք անցկացվել են հանրային ​​կառավարման բարեփոխումների գործընթացում ներգրավված հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման վիճակին և ավելի արդյունավետ քաղաքականություների մշակմանը խոչընդոտող կառուցվածքային և մշակութային խնդիրներին: Զեկույցում կան նաև հետազոտության ընթացքում բացահայտված խնդիրների լուծմանը ուղղված թիրախային առաջարկներ։ Ծրագիր Ողջույնի խոսք` Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա Բացման խոսք` Էդգար Մկրտչյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Հետազոտության արդյունքների ներկայացում՝ Հովսեփ Բաբայան, հետազոտող, ԱՊՐԻ Արմենիա Զրույց-քննարկում`Էլգե Ռիմկուտե, ավագ խորհրդատու, ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ (առցանց)   Պանելային քննարկում Լիլյա Աֆրիկյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Հրաչիկ Յարմալոյան, Հանրային ծառայությունների և թվայնացման գծով տարածաշրջանային ղեկավար Արևելյան գործընկերության երկրների համար, «Հանրային կառավարման բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում» տարածաշրջանային ծրագիր/Հայաստանում ծրագրի ազգային համակարգող, GIZ-ի հայաստանյան գրասենյակ Տիգրան Ջրբաշյան, «Ամերիա» ընկերությունների խմբի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Մոդերատոր` Հովսեփ Բաբայան, հետազոտող, ԱՊՐԻ Արմենիա

ԱՊՐԻ Արմենիայի՝ հանրային կառավարման բարեփոխումների վերաբերյալ զեկույցի հրապարակման միջոցառում Read More »

ԱՊՐԻ Ֆորում 2025

«Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ը տեղի կունենա հունիսի 11-13-ը Երևանում։ Խորը և բազմաշերտ քննարկումների միջոցով ֆորումը կանդրադառնա Հայաստանի և Հարավային Կովկասի վրա ազդող գլոբալ անորոշություններին:

ԱՊՐԻ Ֆորում 2025 Read More »

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան

Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մեկնարկային միջոցառում Երևան, Հայաստան Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ԱՊՐԻ Արմենիայի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ միջոցառումը, որի ժամանակ ներկայացվեցին «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան» զեկույցի հիմնական արդյունքները։ ԱՊՐԻ Արմենիան, համագործակցելով Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ,  նախաձեռնեց այս ուսումնասիրությունը (2024 թվականի հուլիս-սեպտեմբեր) Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան ձևավորող ործոնները ավելի լավ հասկանալու համար: Հետազոտության ընթացքում հարցազրույցների և փակ կլոր-սեղան քննարկումների միջոցով ներգրավվել են հայ, վրացի և ադրբեջանցի փորձագետներ, ովքեր ներկայացրել են առաջարկներ՝ ուղղված Հարավային Կովկասը ավելի կայուն, անվտանգ և բարգավաճ տարածաշրջան դարձնելուն։ ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը ներկայացրեց զեկույցի հիմնական արդյունքները՝ ընդգծելով տարածաշրջանում համագործակցային նախաձեռնությունների անհրաժեշտությունը։ Պանելային քննարկմանը մասնակցել են. Ահմադ Ալիլի, Կովկասյան քաղաքականության վերլուծական կենտրոնի տնօրեն Թոմաս Հեկեր, Գերմանիայի խորհրդարանի անդամ, ԱԴԿ Ջոնի Մելիքյան, Օրբելի վերլուծական կենտրոնի ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյան, Հարավային Կովկասի անվտանգության հարցերով հետազոտող Մոդերատոր՝ Բենիամին Պողոսյան, Ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ Մեր գործընկերոջ մասին Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը գործում է Հարավային Կովկասում 1996 թվականից և ծրագրեր է իրականացնում Հայաստանում 2002 թվականից: Հիմնադրամը գործում է որպես լիբերալ ​​քաղաքականության նորարարական հարթակ ավելի քան 60 երկրներում՝ կենտրոնանալով մարդու ազատության, պատասխանատվության և արժանապատվության վրա: Հիմնադրամն աջակցում է քաղաքական, սոցիալական և տնտեսական ինստիտուտներին, որոնք աշխատում են լիբերալ ​​ժողովրդավարությանն, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական շուկայական տնտեսության ոլորտներում: Հայաստանում Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աշխատանքը կենտրոնացած է ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության վրա: Այդ նպատակով նրանք իրականացնում են քաղաքականության վերաբերյալ կրթական գործունեություն՝ ուժեղացնելու քաղաքացիների մասնակցությունը։ Հիմնադրամը աշխատում է տեղական գործընկերների հետ՝ աջակցելու նրանց համագործակցության միջոցով: Միևնույն ժամանակ, հիմնադրամը խթանում է միջազգային երկխոսությունը և հայ գործընկերների ինտեգրումը լիբերալ ​​ցանցերում։

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան Read More »

ԱՊՐԻ Նյու Յորք հանդիպում

ԱՊՐԻ Նյու Յորք հանդիպում Հայաստանի նոր հավասարակշռությունը. Ռուսաստան, Արևմուտք և Հարավային Կովկասի ապագան Հոկտեմբեր 11, 2024Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Հայաստանի նոր հավասարակշռությունը. Ռուսաստան, Արևմուտք և Հարավային Կովկասի ապագան» խորագիրը կրող ԱՊՐԻ Նյու Յորք հանդիպումը տեղի ունեցավ 2024 թվականի հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում։ Համաժողովին մասնակցեցին տարածաշրջանային և գլոբալ հարցերի ականավոր փորձագետներ, այդ թվում՝ առաջատար ձայներ, որոնք ներգրավված են Հայաստանի քաղաքականության ապագայի ձևավորման գործում: Երեք ժամ տևողությամբ համաժողովի ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսք են՝ Հայաստանի արտաքին քաղաքական նոր հավասարակշռությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ԱՄՆ նախագահական ընտրությունների պոտենցիալ ազդեցությունը համաշխարհային կայունության վրա, Հայաստանի անվտանգության և պաշտպանության ոլորտում շարունակվող բարեփոխումները և Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ձգտումը։ Միջոցառումը տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության 93-րդ Ընդհանուր ժողովին զուգահեռ: Ծրագիր Ծրագիր Խոսնակներ Պատկերասրահ Համահովանավոր Աջակից

ԱՊՐԻ Նյու Յորք հանդիպում Read More »

Հայ-հնդկական երկխոսությունը Ռաիսինա 2024-ի ընթացքում

Հնդկաստանի գլխավոր աշխարհաքաղաքական համաժողովի՝ Ռաիսինա երկխոսության, բացման նիստը Հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ Նյու Դելի, Հնդկաստան Փետրվարի 21-ին Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը (APRI Armenia), համագործակցելով Դիտորդների հետազոտական հիմնադրամի (ORF) հետ, համատեղ հյուրընկալել է Հնդկաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական ուսումնասիրություններին նվիրված գլխավոր համաժողովներից մեկի՝ «2024 Ռաիսինա երկխոսության» բացման սեսիաներից մեկը՝ «Հայ-հնդկական երկխոսությունը»։ «Ռաիսինա երկխոսությունը» անցկացվում է ամեն տարի Նյու Դելի քաղաքում, որն իրականացվում է Դիտորդների հետազոտական հիմնադրամի (ORF) և Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում։ «Հայ-հնդկական երկխոսության» ընթացքում բացման խոսքով հանդես եկան ԱՊՐԻ Արմենիայի նախագահ՝ Լարա Սեդրակյանը և ORF նախագահ՝ պարոն Սանջոյ Ջոշին։ Բացման խոսքից հետո ելույթ ունեցավ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանը։ Երկու պանելային քննարկումները հաջորդեցին բացման խոսքին։ Առաջին պանելի ընթացքում քննարկվեց «Հայ-հնդկական ռազմաշխարհագրական համագործակցություն. անվտանգությունից պաշտպանություն»։ Խոսնակները քննարկեցին աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում և Հայ-հնդկական հարաբերությունների հետևանքները պաշտպանության և դիվանագիտության ոլորտներում։ Խոսնակներ՝ Նվարդ Չալիկյան, Գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Բենիամին Պողոսյան, Ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Դեսպան Ռինա Պանդեյ, Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Մանու Փաբբի, Ավագ խմբագիր, The Economic Times Մոդերատոր՝ Լարա Սեդրակյան, Նախագահ, ԱՊՐԻ Արմենիա «Հայ-հնդկական երկխոսության» ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «Նոր աշխարհատնտեսական հարթակի ձևավորում. տեխնոլոգիա, էներգիա, կապակցում» խորագիրը կրող հարցին: Մասնավոր հատվածի և ակադեմիայի խոսնակները քննարկեցին տեխնոլոգիաների և արհեստական բանականության, վերականգնվող էներգիայի, առևտրի, ենթակառուցվածքների և թվային փոխակերպման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Խոսնակներ՝   Գրիգոր Հարությունյան, Ներդրումների տնօրեն, «Ամբեր Կապիտալ» Հայաստան Րաֆֆի Քասարջյան, գործադիր տնօրեն, «Սենսյան» ՍՊԸ Գուլշան Սաչդևա, Պրոֆեսոր, Եվրոպական հետազոտությունների կենտրոն, Ջավահառլալ Ներու համալսարան Նիլանջան Գոշ, Տնօրեն, Նոր տնտեսական դիվանադիտութան կենտրոն, ORF Կալկաթա Մոդերատոր՝ Շաիրի Մալհոտրա, Եվրոպական հարցերով գիտաշխատող, Դիտորդների հետազոտական հիմնադրամի (ORF) Արդեն երկրորդ տարին անընդմեջ ԱՊՐԻ Արմենիան ORF-ի հետ համատեղ հյուրընկալում են «Հայ-հնդկական երկխոսությունը»։ Կարդալ ավելին համաժողովի ձեռքբերումների և կարևոր այլ մանրամասների մասին՝ այստեղ։

Հայ-հնդկական երկխոսությունը Ռաիսինա 2024-ի ընթացքում Read More »

eu-Armenian relations

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. օգտագործելով պահը

Օնլայն քննարկում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ Միջոցառման գործընկեր՝ https://www.youtube.com/watch?v=sIc5P-E-bXw 2024 թվականի, փետրվարի 8-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը ԱՊՐԻ Արմենիայի հետ համագործակցությամբ կազմակերպել էին  «ԵՄ-Հայաստան հարաբերություններ. օգտագործելով պահը» օնլայն քննարկումը։  Հայաստան և ԵՄ հարաբերություններում աննախադեպ թափ է հաղորդվում։ 2023 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը «պատրաստ է ավելի մոտենալ Եվրամիությանը, այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»։  Քանի դեռ ավելի սերտ համագործակցության ուղությունները եզրագծվում են, ԱՊՐԻ Արմենիայի և  Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացված վերջին զեկույցում նշված է, որ ԵՄ և Հայաստան հարաբերություններում բացակայում է  երկարաժամկետ ռազմավարական տեսլականը։ Ինչպես նաև ոչ հստակ է ԵՄ ցանկությունը և կարողությունը Հայաստանի անվտանգային կարիքներին համարժեք արձագանքելու տեսանկյունից՝ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի շարունակվող ռիսկի և Ռուսաստանի հետ Հայաստանի պատմական դաշինքի ֆոնին։ Խոսնակներ՝ Նորին մեծություն Դիրք Շուեբել – ԵՄ Արևելյան գործընկերության հատուկ հանձնակատար, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայություն Նորին մեծություն Տիգրան Բալայան- դեսպան, Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունը Վիոլա վոն Քրամոն – Եվրոպական պառլամենտի անդամ Մարի Դումոուլին – Տնօրեն, Վայդեր եվրոպական ծրագիր, Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհուրդ Անահիտ Փիլիպպոսյան – Ռազմավարության և զարգացման գծով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա Մոդերատոր՝ Սոնյա Շիֆֆերս – Տնօրեն, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Թբիլիսի գրասենյակ- Հարավային Կովկասի տարածաշրջան

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. օգտագործելով պահը Read More »

Strengthening

Ամրացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. դեպի նոր ճանապարհային քարտեզ

Համատեղ միջոցառում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Երևանյան գրասենյակի հետ՝ Հարավային Կովկասի տարածաշրջան:  Երևան, Հայաստան 2024 թվականի հունվարի 25-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համատեղ տեղի ունեցավ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդում. առավել ուժեղ ճանապարհային քարտեզ ունենալու ճանապարհին» խորագիրը կրող միջոցառումը։  Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների այս կարևոր փուլում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ ԱՊՐԻ Արմենիան իրականացրեց վեց շաբաթյա հետազոտություն՝  ավելի լավ հասկանալու այս զարգացող և բազմակողմ հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՄ-ի տեսանկյունից: Հետազոտությունն ընդգրկել է և’ հայ, և’ եվրոպացի շահառուների՝ պետական պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքացիական հասարակության անդամների Երևանում և Բրյուսելում, առաջարկներ են եղել նաև նպաստելու պաշտոնական քաղաքականության երկխոսությունը։  Բացման խոսքով հանդես եկան Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ն.Գ. Տիգրան Բալայանը  և Հայաստանում Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետության դեսպան՝ Վիկտոր Ռիխտերը, ԱՊՐԻ Արմենիայի Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ` Անահիտ Պիլիպպոսյանը։ ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող՝ Մառա Նազարյանը ներկայացրեց զեկույցի հիմնական եզրահանգումները, նշելով առկա հնարավությունները և մարտահրավերները՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։  Խոսնակներ՝ Սամվել Մկրտչյան, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սոնյա Շիֆերս, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Աննա Գևորգյան, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Սիլյա Կասման, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի երևանյան գրասենյակի մասին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի (ՀԲՀ) երևանյան մասնաճյուղը ՀԲՀ Թբիլիսիի գրասենյակի մաս է (Հարավային Կովկասի տարածաշրջան)։ Գրասենյակի հիմնական նպատակն է նպաստել Հարավային Կովկասի ժողովրդավարացման գործընթացին: ՀԲՀ երևանյան գրասենյակը խթանում է գենդերային հավասարությունը, մարդու իրավունքները, սոցիալական և բնապահպանական արդարությունը: Ամբողջական զեկույցն այստեղ

Ամրացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. դեպի նոր ճանապարհային քարտեզ Read More »

Հայաստան-Գերմանիա հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները

Համատեղ վեբինար Candid հիմնադրամի հետ Միջոցառման գործընկեր՝ https://vimeo.com/896100464?share=copy Այս տարվա ընթացքում արձանագրվել է Գերմանիայի ներգրավվածության արագացում Հայաստանի հետ հարաբերություններում՝ Լեռնային Ղարաբաղի անկման և Ադրբեջանի հետ նոր լարվածության ֆոնին: Թեև Եվրամիության գլխավորած բանակցային գործընթացը կարծես թե կանգ է առել, Գերմանիան, ըստ երևույթին, ակտիվացրել է իր երկխոսությունը Հայաստանի հետ՝ Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի և Դաշնային հետախուզական ծառայության նախագահի այցերով: Հաշվի առնելով իր տնտեսական և քաղաքական կապիտալը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, ինչպե՞ս կարող է Բեռլինն ավելի մեծ դեր խաղալ կայուն խաղաղության կառուցման գործում։ Ո՞րոնք են Գերմանիայի առաջնահերթությունները Հայաստանի հետ  հարաբերություններում։ Վեբինարը կազմակերպվել էր Candid հիմնադրամի և ԱՊՐԻ Արմենիայի կողմից։ Նպատակը մի շարք հարցերի և պատասխանների վերհանումն էր։ Խոսնակներ՝ Լեո Վիգգեր – Գործընկեր, Candid հիմնադրամ Դոկտոր Ստեֆան Մեիսթեր – Գլխավոր, Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, և Կենտրոնական Ասիայում պատվերի և կառավարման կենտրոն, Արտաքին կապերի գերմանական խորհուրդ Դոկտոր Սոնյա Շիֆֆերս – Տնօրեն, Թբիլիսի գրասենյակ- Հարավային Կովկասի տարածաշրջան, Հայնրիխ Բյոլ հիմնադրամ Լարա Սեդրակյան – Նախագահ, ԱՊՐԻ Արմենիա Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան – Ռազմավարության և զարգացման գծով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

Հայաստան-Գերմանիա հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները Read More »

2022 APRI FALL MEETING

ԱՊՐԻ աշնանային հանդիպում 2022

ԱՊՐԻ աշնանային հանդիպում 2022 Պատմական որոշումների առջև Հոկտեմբերի 6, 2022 «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» միջոցառումը միայն հրավիրյալների համար նախատեսված համաժողով է, որը տեղի է ունեցել 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Երևանում։ Կազմակերպված լինելով «ԱՊՐԻ Արմենիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի կողմից: Այն մեկտեղել էր փորձագետների` քննարկելու աշխարհաքաղաքականությունից և անվտանգությանից մինչև ճգնաժամային առաջնորդություն և ազգային զարգացում։ «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջեւ» համաժողովը, որը անց է կացվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 92-րդ Ընդհանուր ժողովի շրջանակներում քննարկվել են` քաղաքացիների վարքագծի փոփոխութանը, տարածաշրջանային անվտանգութանը, Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների հեռանկարներին և սոցիալական նոր պայմանագրի անհրաժեշտությանը վերաբերող հարցեր: Մասնակիցների շարքերում եղել են աշխարհի տարբեր կետերից ժամանած ՀԲԸՄ անդամներ, Հայաստանի հանրային և մասնավոր հատվածի, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Speakers Our bench of speakers includes some well-established and successful designers who are known to be ruling the industry for years. Join the seminar and take a step closer to being an expert. Sara Pantuliano Chief Executive, ODI Lara Setrakian journalist and Founder, Applied Policy Research Institute of Armenia Geoffrey Robertson Human Rights barrister and co-head of Doughty Street Chambers Siranush Sargysan freelance journalist from Nagorno-Karabakh ԱՊՐԻ աշնանային հանդիպում 2022 տեսադարան Պատկերասրահ

ԱՊՐԻ աշնանային հանդիպում 2022 Read More »

2023 APRI forum Day1

ԱՊՐԻ Ֆորում 2023

ԱՊՐԻ Ֆորում 2023 Առաջընթաց՝ անորոշության պայմաններում Հոկտեմբերի 25-27, 2023 2023 թվականի ԱՊՐԻ ֆորումը` Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի տարեկան հավաքը, «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրի ներքո միավորեց քաղաքականություն մշակողներին, գիտնականներին և քաղաքացիական հասարակության և բիզնես առաջնորդներին: Ֆորումի ժամանակ քննարկվեցին առկա ճգնաժամը հաղթահարելուն ուղղված անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև Հայաստանի կայունությունն ու կայուն զարգացումը խթանելու ուղիները: Ծրագիրը ներառում էր փորձագիտական քննարկումներ մի շարք թեմաների շուրջ և առանձին համապարփակ քննարկումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ԱՊՐԻ ՖՈՐՈՒՄ 2023 ՏԵՍԱԴԱՐԱՆ Speakers Our bench of speakers includes some well-established and successful designers who are known to be ruling the industry for years. Join the seminar and take a step closer to being an expert. Sara Pantuliano Chief Executive, ODI Lara Setrakian journalist and Founder, Applied Policy Research Institute of Armenia Geoffrey Robertson Human Rights barrister and co-head of Doughty Street Chambers Siranush Sargysan freelance journalist from Nagorno-Karabakh Պատկերասրահ

ԱՊՐԻ Ֆորում 2023 Read More »

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար