Միլենա
 Թամարյան
Միջոցառումների կազմակերպման և իրավական հարցերով օգնական

Միլենան աջակցում է միջոցառումների և ռազմավարական քննարկումների պլանավորմանը, կազմակերպմանն ու համակարգմանը։ Բացի այդ, նա մասնակցում է ինստիտուտի իրավական և պայմանագրային աշխատանքներին՝ ներգրավված լինելով պայմանագրերի, համաձայնագրերի և այլ ինստիտուցիոնալ փաստաթղթերի ուսումնասիրման, մշակման և համակարգման գործընթացներում։

Մինչ ԱՊՐԻ Արմենիային միանալը՝ Միլենան իրավաբանական պրակտիկա է անցել Փարիզում՝ Avedis Avocat իրավաբանական գրասենյակում, որտեղ ձեռք է բերել գործնական փորձ իրավական հետազոտությունների, փաստաթղթերի ուսումնասիրման և իրավական փաստաթղթերի պատրաստման ոլորտներում։ Նա նաև պրակտիկա է անցել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ ծանոթանալով մարդու իրավունքների պաշտպանության և դատական գործընթացների առանձնահատկություններին։

Միլենան ունի իրավագիտության բակալավրի աստիճան Հայաստանում ֆրանսիական համալսարանից և Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանից։ Ներկայումս նա շարունակում է ուսումը Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջազգային, միջազգային մասնավոր և համեմատական իրավունք մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրում։

Ոչինչ չի գտնվել։ Փնտրե´ք անգլերեն տարբերակում։
Թվում է, թե մենք չենք կարող գտնել այն, ինչ փնտրում եք:

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար