Ավագ գիտաշխատող: Մինչ ԱՊՐԻ Արմենիային միանալը, Մոսկվայում Շվեդիայի դեսպանատանն աշխատել է որպես քաղաքական և անվտանգության հարցերով վերլուծաբան և 2020-2022 թվականներին եղել է Կենտրոնական Ասիայում Շվեդիայի դեսպանի՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության, սպառազինությունների վերահսկման և տարածաշրջանային անվտանգության հարցերով խորհրդատու։
2018-2020 թվականներին եղել է Հայկական հետազոտությունների և զարգացման ինստիտուտի (ARDI) գլխավոր գործադիր տնօրեն՝ պետական կառույցներին, դեսպանատներին, մասնավոր ընկերություններին և միջազգային վերլուծական կենտրոններին տրամադրելով ռազմավարական խորհրդատվություն պաշտպանության, քաղաքականության և անվտանգության թեմաներով:
Նա մի շարք գրքերի համահեղինակ է, այդ թվում՝ «Փոթորիկ Կովկասում» և «Ուկրաինայի օդային պատերազմը. հակամարտության առաջին տարին», և գրել է ավելի քան 350 վերլուծական հոդված տարբեր հրատարակությունների համար:
Փորձագիտական ոլորտներ՝ զինված հակամարտություններ և սպառազինությունների վերահսկում, Հայաստանի ռազմական համաձայնագրեր և բանակի կերպափոխման հայեցակարգ, Հայաստանի զինված ուժերի պաշտպանական արդյունաբերություն, ռազմատեխնիկա, ժամանակակից պատերազմներ, Ռուսաստանի ռազմական քաղաքականություն։