Բենիամինը հետազոտական և վերլուծական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի արտաքին քաղաքականությանը և Հարավային Կովկասին առնչվող հարցերի վերաբերյալ։ Մինչ ԱՊՐԻ Արմենիային միանալը՝ Բենիամինը դասախոսել է Հայ-ռուսական համալսարանում և եղել է Երևանի պետական համալսարանի Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող։
2010–2019 թվականներին նա զբաղեցրել է Պաշտպանության նախարարությանն առընթեր Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) փոխտնօրենի, ապա՝ տնօրենի պաշտոնները, որտեղ կենտրոնացել է Հայաստանի արտաքին քաղաքականության, Հարավային Կովկասի տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուսումնասիրության վրա։ ԱՌՀԻ-ում իր գործունեության ընթացքում նա զբաղվել է Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության համար նախատեսված ավելի քան հարյուր քաղաքական ամփոփագրերի մշակմամբ։
Մինչ Պաշտպանության նախարարությունում իր գործունեությունը, Բենիամին Պողոսյանն աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում, որտեղ ուսումնասիրել է 1991 թվականից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Նա պատմական գիտությունների թեկնածու է, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի «ԱՄՆ ազգային անվտանգության քաղաքականության մշակում» ծրագրի սերտիֆիկացված շրջանավարտ է։
Ավելի քան 250 գիտական աշխատությունների և «op-ed»-ների հեղինակ է, որոնք տպագրվել են հայկական և միջազգային առաջատար ամսագրերում և մեդիա հարթակներում։
Փորձագիտական ոլորտներ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ և բանակցային գործընթաց, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականություն, Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում։