Արփինե Գրիգորյան
Արփինե
 Գրիգորյան
Տեխնոլոգիական ուղղության և թվային գործառնությունների ղեկավար, ԱՊՐԻ Արմենիա

Արփինեն ղեկավարում է ԱՊՐԻ Արմենիայի տեխնոլոգիական հետազոտությունների ուղղությունը, այդ թվում՝ «Բարձր տեխնոլոգիական դիվանագիտություն» հետազոտական նախագիծը՝ միաժամանակ շարունակելով վերահսկել կազմակերպության թվային գործառնությունները, ենթակառուցվածքներն ու թվային կառավարումը։ Նրա հետազոտությունների առանցքում են արհեստական բանականության կառավարման, թվային փոխակերպման և Հայաստանի տեխնոլոգիական քաղաքականության հարցերը։ Նա նաև հեղինակել է հայաստանյան քաղհասարակության կազմակերպություններում ԱԲ-ի կիրառման վերաբերյալ հետազոտություն, որը լույս է տեսել DGAP-ի «Հայաստան․ թվային փոխակերպում և կառավարման բացեր» (2026) զեկույցում։

Նա ունի մեծ փորձ համակարգչային ճարտարագիտության և կիբերանվտանգության ոլորտում և ստանձնել է ղեկավար պաշտոններ միջազգային ստարտափներում, այդ թվում՝ News Deeply-ի գործառնությունների ղեկավար և ընկերության հայկական գրասենյակի գործադիր տնօրեն։ Որպես տեխնոլոգիական հարցերով խորհրդատու՝ նա կառավարել է նախագծեր, ինչպես նաև թվային գրագիտության, կիբեռանվտանգության և ԱԲ-ի վերաբերյալ դասընթացներ է անցկացրել այնպիսի կառույցների համար, ինչպիսիք են ՄԱԶԾ-ն (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ը (UNICEF) և «CyberHub»-ը։

Ոչինչ չի գտնվել։ Փնտրե´ք անգլերեն տարբերակում։
Թվում է, թե մենք չենք կարող գտնել այն, ինչ փնտրում եք:

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար