Անուշ պատասխանատու է ԱՊՐԻ Արմենիայի միջոցառումների համար, որտեղ հավաքվում են շահագրգիռ կողմեր՝ փորձելու գտնել լուծումներ Հայաստանի առջև ծառացած խնդրները հաղթահարելու համար:
Նախքան ԱՊՐԻ Արմենիային միանալը, Անուշը 2019-2023 թվականներին աշխատել է որպես մարքեթինգի և միջոցառումների ղեկավար Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատում (AmCham Armenia), որտեղ նա պատասխանատու էր Հայաստանում բիզնես մթնոլորտը բարելավելու և ԱՄՆ-Հայաստան գործարար հարաբերությունները ամրապնդելու համար միջոցառումների և մարքեթինգային նախաձեռնությունների ղեկավարման համար:
Անուշը նաև փորձ ունի նախագծերի կառավարման ոլորտում՝ Business Style և Arbor Resources ընկերություններում:
Նա ունի բիզնեսի, կառավարման և մարքեթինգի բակալավրի աստիճան Հայաստանի ֆրանսիական համալսարանից և Ժան Մուլեն համալսարանից (Լիոն III):