Երևան, Հայաստան
- October 25-27, 2023
2023 թվականի ԱՊՐԻ ֆորումը` Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի տարեկան հավաքը, «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրի ներքո միավորեց քաղաքականություն մշակողներին, գիտնականներին և քաղաքացիական հասարակության և բիզնես առաջնորդներին: Ֆորումի ժամանակ քննարկվեցին առկա ճգնաժամը հաղթահարելուն ուղղված անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև Հայաստանի կայունությունն ու կայուն զարգացումը խթանելու ուղիները: Ծրագիրը ներառում էր փորձագիտական քննարկումներ մի շարք թեմաների շուրջ և առանձին համապարփակ քննարկումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ԱՊՐԻ Ֆորում 2023-ի ցիտատները՝
«Կարելի է տեսնել ապագան, բայց դրանում ապրելն անհնարին է։ Կյանքն անցումային շրջան է:» Թաուֆիկ Ռահիմ
«Հուսահատության հակաթույնը գործողությունն է:» Ջոան Բաեզ
Միջոցառման ծրագիր
8:30
Գրանցում
9:00
Բացման խոսք եւ բաց քննարկում
- Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
9:45
Մարդու իրավունքների ամրապնդումը որպես տարածաշրջանային
կայունության հենասյուն
Մարդու իրավունքների պաշտպանությունը գնալով ավելի դժվար է թվում մի տարածաշրջանում, որտեղ մարդիկ դեռ վերականգնվում են անցյալի վերքերից: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը թե՛ գործնական, թե՛ վերլուծական տեսանկյունից ներկայացնելու է մարդու իրավունքների խախտումներին հակազդելու եւ նորերի առաջացումը կանխելու կառուցվածքային մոտեցումը: Այն ներառում է քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային գործընկերների ինտեգրումը տարածաշրջանում մարդու իրավունքների վիճակի բարելավման գործում։
- Անահիտ Մանասյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
- Մոդերատոր. Անուշ Պաղտասարեան, հիմնադիր եւ նախագահ, Rerooted
10:15
Հարց ու պատասխան Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ
Միջազգային իրավունքի փորձագետ Անուշ Բաղդասարյանը կարճ ինտերակտիվ քննարկման ընթացքում անդրադառնալու է Միջազգային քրեական դատարանին միանալու Հայաստանի որոշման իրավական հետեւանքներին:
- Անուշ Պաղտասարեան, հիմնադիր եւ նախագահ, Rerooted
- Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
10:30
Փնտրելով կայունություն բազմաբեւեռ աշխարհում
Մեր տարածաշրջանից դուրս եւս շատ երկրներ առնչվում են բազմաբեւեռ աշխարհում աշխարհաքաղաքական վերադասավորումների արդյունքում առաջացող կայունության հետ կապված ռիսկերին: Սանջոյ Ջոշին՝ Observer
Research Foundation-ի նախագահը, կիսվելու է իր մտորումներով, թե ինչպես կարելի է կայունություն գտնել փոթորկոտ ժամանակներում:
- Սանջոյ Ջոշի, նախագահ, Observer Research Foundation
- Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
11:00
Սուրճի ընդմիջում
11:15
Դարձնելով դիվանագիտությունը Հարավային Կովկասում արդյունավետ
Սկսելով Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ելույթով՝ քննարկելու ենք բանակցությունների համար այս խրթին ճանապարհին արդյունավետ դիվանագիտության հեռանկարները: Պանելային քննարկման ընթացքումմասնակիցները տարբեր տեսանկյուններից քննարկելուեն տեւական խաղաղության համաձայնագրի ռիսկերը եւ դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։
- Տոյվո Կլաար, Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Եվրամիություն
- Տաթեւիկ Հայրապետյան, Ադրբեջանի հարցերով փորձագետ
- Օլեսյա Վարտանյան, Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող, Միջազգային ճգնաժամային խումբ
- Մոդերատոր. Բենիամին Պողոսյան,, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
12:30
Ճաշի ընդմիջում եւ երաժշտություն
13:30
Կիբերանվտանգությունը փոքր պետությունների համար
Կիբեր ասպարեզը դարձել է ավելի ու ավելի կարեւոր աշխարհաքաղաքական եւ ազգային զարգացման տեսանկյունից: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը հանրային խորհրդակցության ընթացքում կիսվելու է Հայաստանի կիբերանվտանգության զարգացման կոնկրետ ծրագրերով։
- Գևորգ Մանթաշյան, նախարարի առաջին տեղակալ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդունաբերության նախարարություն
- Մոդերատոր. Երվանդ Զորյան, գլխավոր ճարտարապետ, Սինոփսիս
14:00
Redesigning Humanitarian Response for the Armenians of Nagorno-Karabakh
Զրուցելով Լեռնային Ղարաբաղի աղետից անմիջապես տուժած մարդկանց հետ՝ մեր պանելային քննարկման ժամանակ ուսումնասիրելու ենք փաստերի վրա հիմնված գործնական ռազմավարություններ՝ արդյունավետ մարդասիրական արձագանք ապահովելու համար: Ոլորտում իրենց ակտիվ աշխատանքի արդյունքում տեղեկացված լինելով՝ փորձագետները հանդես կգան հստակ առաջարկներով՝ լավագույնս ծառայելու այն մարդկանց, ովքեր լուրջ կարիքի առջեւ են կանգնած:
- Արտակ Բեգլարյան, անկախ փորձագետ
- Մարինա Մալխասյան, գլխավոր գործադիր տնօրեն, համահիմնադիր, Արդյունավետ Կառավարություն hիմնադրամ
- Մարինա Մխիթարյան, գործադիր տնօրեն, ՀԲԸՄ Հայաստան
- Մոդերատոր. Քիմ Հեքիմյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
15:30
Սուրճի ընդմիջում
15:45
Զարգացնելով հանրային առողջապահությունն ու ճգնաժամային
իրավիճակներին արձագանքը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով պատասխանատու է Հայաստանի առողջապահական համակարգերի ամրապնդման, ինչպես նաեւ նոր ժամանած փախստականների խնամքի համար, կանդրադառնա Հայաստանում մարդկանց բարեկեցության ուղղությամբ արվող քայլերին:
- Անահիտ Ավանեսյան, նախարար, ՀՀ առողջապահության նախարարություն
- Մոդերատոր. Քիմ Հեքիմյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
16:15
Լեռնային Ղարաբաղ. հետեւանքները եւ առաջընթացի ուղին
Վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի երկար ու դժվարին ուղու մասին մտորումներով՝ Լեռնային Ղարաբաղում իր ուրույն ձայնը ունեցող լրագրողներից մեկը կիսվելու է իր տեսլականով, թե դեպի ուր ենք մենք գնում:.
- Սիրանուշ Սարգսյան, անկախ լրագրող
- Մոդերատոր. Գրետա Ավետիսյան, ազգային հաղորդակցության հարցերով
ղեկավար, ԱՊՐԻ Արմենիա
16:45
How to Keep Going: Lessons from Garo Armen
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Կարո Արմենը կիսվելու է իր տեսլականով, թե ինչպես շարունակել կերտել ապագան եւ գտնել ներքին ուժ դժվարին պահերին։
- Կարո Արմեն, հիմնադիր եւ տնօրեն, Հայաստանի մանուկներ հիմնադրամ
- Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
17:15
Փակման խոսք եւ բաց քննարկում
8:30
Գրանցում
9:00
Բացման խոսք եւ բաց քննարկում
- Գևորգ Թամամյան, ղեկավար, Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոն
- Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
9:30
Հաղորդակցային միջանցքները Հարավային Կովկասում
Ի՞նչ նշանակություն կարող են ունենալ նոր ճանապարհները, երկաթուղիները եւ կապի այլ նախագծերը տարածաշրջանի համար: Ի՞նչ պայմաններով եւ ի՞նչ նպատակներով են դրանք մշակվելու։ Ի՞նչ կնշանակի այս նոր ձեւաչափի միջպետական համագործակցությունը խաղաղության եւ կայունության
տեսանկյունից։ Պանելային քննարկման ժամանակ փորձագետները կվերլուծեն առաջիկա տարիներին տարածաշրջանային հաղորդակությունները ձեւավորող տարբեր գործոնները:
- Գրիսթին Առաքելեան, գլխավոր գործադիր տնօրեն, Theraxios
- Արթուր Խաչիկյան, դասախոս, Հայ-ռուսական համալսարան
- Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
- Մոդերատոր. Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
10:00
Ազգային վերափոխման հայեցակարգի առաջմղում
Երկու պետական ծառայողներ, ովքեր աշխատում են Հայաստանի վերափոխման ռազմավարության եւ պետական կառավարման ոլորտում բարեփոխումների վրա, մանրամասն զրուցելու են այն մասին, թե ինչպես բարելավել եւ նոր մակարդակի հասցնել կառավարության աշխատանքը: Այս զրույցի ժամանակ կլինեն ինչպես
հայեցակարգային, այնպես էլ գործնական մոտեցումներ՝ քննարկելու Հայաստանի հանրային հատվածի թիրախավորված փոփոխությունները:
- Հակոբ Աբրահամյան, վարչապետի օգնական, ՀՀ վարչապետի աշխատակազմ
- Վիկտորյա Այդինյան, խորհրդական, ՀՀ փոխվարչապետի գրասենյակ
- Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
10:30
Խորհելով պետականության մասին
Հայաստանի ամերիկյան համալսարանի երկու հարգարժան պրոֆեսորներ կիսվելու են իրենց մտքերով պետականության, քաղաքացիության, քաղաքացիական զարգացման եւ Հայաստանի ապագայի վերաբերյալ։
- Ստեփան Աստուրյան, տնօրեն, Թուրփանջյան հասարակական ուսումնասիրությունների կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարան
- Վաչե Գաբրիելյան, դեկան, Մանուկեան Սիմոն Գործարարության եւ
տնտեսագիտության ֆակուլտետ, Հայաստանի ամերիկյան համալսարան - Մոդերատոր. Նվարդ Չալիկյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
11:00
Սուրճի ընդմիջում
11:15
Խորհելով արտաքին քաղաքականության մասին. ԵՄ դերը
Հարավային Կովկասում
Հաշվի առնելով Եվրամիության ակտիվ դերակատարումը Հարավային Կովկասում խաղաղության կառուցման գործում, ինչպե՞ս է 27 պետությունների դաշինքը հասնելու տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման հասնելու արտաքին քաղաքական նպատակներին:
- Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության եւ զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
- Սոնյա Ստոյանովիչ Գաջիչ, անկախ հետազոտող, Բելգրադի անվտանգության քաղաքականության կենտրոնի խորհրդի անդամ
Դենիս Սամմութ, տնօրեն, LINKS Europe - Մոդերատոր. Լեո Ուիգեր, ասոցացված գործընկեր, Candid Foundation
12:00
Առաջընթաց Հայաստանի թվայնացման գործընթացում
2022 թվականին Հայաստանի Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի ստեղծումը շրջադարձային քայլ էր երկրի անվտանգ թվայնացման ճանապարհին։ Ներսես Երիցյանը, ով խորհրդի առաջին ղեկավարն է, կքննարկի, թե ինչպես է բարեփոխումների եւ միջազգային գործընկերության օրակարգը ձեւավորում Հայաստանի թվային ապագայի ծրագրերը։
- Ներսես Երիցյան, ՀՀ տեղեկատվական համակարգերի խորհրդի քարտուղար
- Մոդերատոր. Երվանդ Զորյան, գլխավոր ճարտարապետ, Սինոփսիս
12:30
Ճաշի ընդմիջում եւ երաժշտություն
13:30
Կարողությունների զարգացում ազգային պաշտպանության ոլորտում
Հայաստանում վաղուց սպասված ռազմական բարեփոխումներն այժմ ընթացքի մեջ են։ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ զրույցում խոսելու ենք այն մասին, թե ինչպես է այս գործընթացը զարգանում, ինչ առաջընթաց է գրանցվել, եւ արդյոք գալիք տարիներին տեսնելու ենք ավելի ուժեղ պաշտպանական կարողություններ, ինչը կնպաստի ավելի կայուն տարածաշրջան ունենալուն։
- Ժիրայր Ամիրխանյան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի օգնական, ՀՀ պաշտպանության նախարարություն
- Մոդերատոր. Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
14:00
Մեծ քսանյակից քաղած դասերը փոքր պետությունների համար
Հնդկաստանից երկու փորձագետների հետ զրույցի ընթացքում միասին դասեր ենք քաղելու G20-ում Հնդկաստանի նախագահությունից եւ համաշխարհային թատերաբեմում Հնդկաստանի դերի բարձրացումից:
- Դիպանջան Ռոյ Շոդրի, դիվանագիտական հարցերի խմբագիր, The Economic
Times, Հնդկաստան - Ամիտաբ Սինգ, Ջավահարլալ Նեհրու համալսարանի Ռուսական եւ Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի դոցենտ
- Մոդերատոր. Նվարդ Չալիկյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
14:30
Ռազմավարական տեխնոլոգիաների զարգացումը հանուն ապագա հաջողությունների
Մեր փորձագետները կիսվելու են տեխնոլոգիական զարգացման եւ ներդրումների հիմնական ոլորտների վերաբերյալ պատկերացումներով։ Մի դարաշրջանում, երբ բարձր տեխնոլոգիաները կարող են կերտել նոր աշխարհաքաղաքականություն, այն ի զորու է ձեւավորել Հայաստանի ապագա հետագծի հիմնական տարրերը։
- Աշոտ Արզումանյան, գործընկեր, SmartGateVC վենչուրային ընկերություն
- Րաֆֆի Քասարջյան, գործադիր տնօրեն եւ գլխավոր խորհրդական, Sensyan խորհրդատվական ընկերություն
- Արմեն Խերլոպյան, հիմնադիր գործընկեր, BAJ Accelerator, գործադիր տնօրեն, Covenant Venture Capital
- Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
15:00
Սուրճի ընդմիջում
15:15
Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում
Ռուսաստանի ռազմական ներգրավվածությունն Ուկրաինայում եւ հարաբերությունները տարածաշրջանային դերակատարների հետ շարունակում են ազդել Հարավային Կովկասում նրա արտաքին քաղաքականության վրա։ Ռուսաստանի առաջատար լրագրողներից Արտյոմ Կոբզեւի հետ, ով լուսաբանում է արտաքին քաղաքական հարցեր, մենք ուսումնասիրելու ենք Ռուսաստանի առաջնահերթությունների դինամիկան Հարավային Կովկասում:
- Արտյոմ Կոբզեւ, լրագրող, «Профиль» ամսագիր
- Մոդերատոր. Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
16:00
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում
Երեք հեղինակավոր փորձագետներ օգնելու են մեզ հասկանալ Միացյալ Նահանգների ներկայիս մոտեցումը Հարավային Կովկասի նկատմամբ եւ թե ինչպես են Վաշինգտոնում ընկալում տարածաշրջանային կարեւոր
իրադարձությունները:
- Ռուբեն Էլամիրյան, դոցենտ, Հայ-ռուսական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա
- Գրիգոր Հովհաննիսյան, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, խորհրդի նախագահ, Արարատբանկ
- Մայքլ Ռուբին, ավագ գիտաշխատող, American Enterprise Institute
- Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
16:45
Հասկանալով պատմության մեջ այս պահը
Պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը պատմական հիշողության եւ մերօրյա իրադարձությունների վերլուծությունների միջոցով կիսվելու է իր մտորումներով Հայաստանում եւ ավելի լայն՝ տարածաշրջանում, այս պահի վերաբերյալ: Ելնելով համատեքստից եւ բաց քննարկման հնարավորությունից՝ նա կօգնի հասկանալ, թե որտեղ ենք եղել եւ ուր կարող ենք գնալ հաջորդիվ:
- Գեորգի Դերլուգյան, պրոֆեսոր, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարան
- Մոդերատոր. Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության եւ զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
17:15
Ինչպես ընթանալ առաջ. դասեր Ներսես Երրորդից
Սուրբ Ներսես հայկական Ընծայարանի պրոֆեսոր Ռոբերտա Էրվինը հետ է գնալու յոթերորդ դար՝ դասեր քաղելու վերակառուցման եւ ճկունության հարցերի վերաբերյալ, որոնք կարող են օգնել առաջնորդել Հայաստանն այսօր:
- Ռոբերտա Էրվին, հայագիտության պրոֆեսոր, Սուրբ Ներսես հայկական Ընծայարան
17:45
Փակման խոսք
- Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
8:30
Գրանցում
9:00
Ողջույնի խոսք եւ բաց քննարկում
- Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
9:15
Թափոնների կառավարումը Հայաստանում. բնապահպանական
հրամայական
Մաքուր, կանաչ Հայաստանի ունենալու համար աղբի կառավարման եւ շրջանաձեւ տնտեսության ոլորտներում նորարարությունները կենսական են: Մենք զրուցելու ենք ոլորտի փորձագետների հետ, ովքեր հասկանում են, թե ինչ է պետք անել հաջորդ սերնդի առողջության եւ շրջակա միջավայրի պաշտպանության համար:
- Հարություն Ալպետյան, թափոնների կառավարման փորձագետ, Յակոբեան բնապահպանական կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարան
- Իրինա Մկրտչյան, համահիմնադիր, Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ
- Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
9:45
Ռազմավարական տեխնոլոգիաների զարգացումը հանուն ապագա հաջողությունների
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը և պրոֆեսոր Արմեն Խերլոպյանը կիսվելու են տեխնոլոգիական զարգացման և ներդրումների հիմնական ոլորտների վերաբերյալ պատկերացումներով։ Մի դարաշրջանում, որտեղբարձր տեխնոլոգիաները կարող են կերտել նոր աշխարհաքաղաքականությունը, այն ի զորու է ձևավորել Հայաստանի ապագա հետագծի հիմնական տարրերը։
- Հայկ Չոբանյան, նախկին նախարար, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Հայաստանի Հանրապետություն
- Արմեն Խերլոպյան, հիմնադիր գործընկեր, BAJ Accelerato
- Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
10:15
Ջրային հարստությունը հաջորդ 100 տարվա համար
Հայաստանը հարուստ է ջրային ռեսուրսներով։ Միեւնույն ժամանակ ջրի վատնման առումով աշխարհի 10 ամենաշատ ջրի վատնում ունեցող երկրներից է՝ հին ենթակառուցվածքների եւ ոռոգման հնացած պրակտիկայի պատճառով, որոնք արդեն երկար ժամանակ է բարեփոխման կարիք ունեն: Անձրեւների նվազման եւ կլիմայի փոփոխության ազդեցության, ինչպես նաեւ տարածաշրջանում պետությունների միջեւ տեղի ունեցող զարգացումների պայմաններում այս կենսական ռեսուրսը պետք է լավ կառավարվի՝ Հայաստանն ու նրա ժողովրդին պահպանելու համար: Ինչպե՞ս կարող է Հայաստանը՝ որպես ջրառատ երկիր պահելիր արտոնյալ դիրքը ապագա սերունդների համար:
- Բաբկեն Բաբայան, փոխտօրեն, Իզմիրլյան բարեգործական հիմնադրամ,
գլխավոր գործադիր տնօրեն, «Վանանդ Ագրո» ՓԲԸ - Մհեր Քելյան, ինժեներ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
Գաբրիել Մեղրունի, գյուղատնտես – ինժեներ - Մոդերատոր. Ալեն Ամիրխանյան, տնօրեն, Յակոբեան բնապահպանական կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարան
11:00
Սուրճի ընդմիջում
11:45
Պահպանելով կայունություն անհանգիստ ժամանակներում
Ռիսկերի և անսպասելի ցնցումների կառավարման ոլորտում Հայաստանում լավագույն մասնագետներից մեկը՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, քննարկելու է երկրի տնտեսական աճը և կայունությունը զարգացնելու իր մոտեցումը։
- Մարտին Գալստյան, նախագահ, ՀՀ Կենտրոնական բանկ
- Մոդերատոր. Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
11:45
Բարելավելով աջակցության ձևերը
Բարեկեցությանն ուղղված կառավարության հիմնական ծրագրերից մինչև նորարարություններ սոցիալական ծառայությունների մեջ. ինչպե՞ս ենք մենք բարելավում մարդկանց տրվող աջակցությունը Հայաստանում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հիմնական ելույթից հետո մենք լսելու ենք քաղաքացիական հասարակության և բարեգործության ոլորտների ներկայացուցիչների տեսակետները՝ ունենալու ամբողջական պատկեր այն մասին, թե ինչպես ենք մենք աջակցում միմյանց և ինչ ենք անում հաջորդ սերնդի համար:
Լարիսա Հովհաննիսյան, հիմնադիր և գործադիր տնօրեն, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ
Նարեկ Մկրտչյան, նախարար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- Մոդերատոր. Լին Զովիղյան, համահիմնադիր և գործադիր տնօրեն, The Zovighian Partnership
12:30
Ինչպես ընթանալ առաջ. ազգի խորհրդանիշները
Նկարիչ, պրոֆեսոր և գեղագիր Ռուբեն Մալայանը կիսվում է այն խորհրդանիշներով, որոնք դարեր շարունակ ոգեշնչել են հայ ժողովրդին: Ինչպե՞ս կարող են նրանք կենդանացնել և լուսավորել մեր առաջընթացի ուղին:
- Ռուբեն Մալայան, դասախոս, Հայաստանի ամերիկյան համալսարան
13:00
Փակման խոսք. պատրաստվելով ապագայի համար
Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա
Թամաս Լենդես, հեղինակ և տնօրեն, վարչարարություն և ֆինանսներ, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն
13:30
Ճաշի ընդմիջում և երաժշտական միջոցառում
Բանախոսներ
ԱՊՐԻ Արմենիայի կանոններ
ԱՊՐԻ Արմենիան հանձնառություն է ստանձնում ստեղծել երկխոսության միջավայր՝ հիմնված վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Մեր պարտքն ու պարտականությունն ենք համարում զերծ պահել գաղափարների փոխանակման գործընթացը խտրականությունից, հետապնդումներից, սպառնալիքներից և անհարգալից վարքագծից։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր խոսնակներն ու մասնակիցները կհետևեն այս կանոններին։
ԱՊՐԻ Արմենիան իրեն իրավունք է վերապահում, ըստ իր հայեցողության, արգելել մուտքը կամ հեռացնել իր կազմակերպած միջոցառումներից ցանկացած անձի։ Դա ներառում է, բայց չի սահմանափակվում այն դեպքերով, երբ մասնակիցը ցուցաբերում է ոչ պատշաճ վարքագիծ կամ չի պահպանում մեր համայնքի բարեվարքության կանոնները։ Մենք մեր միջոցառումների մասնակիցների նկատմամբ որևէ տեսակի ոտնձգություն չենք հանդուրժելու։
Հուսով ենք, որ մեր միջոցառումներին ներկա հարգարժան խոսնակների, ֆասիլիտատորների և մասնակիցների ընկերակցությունը միմիայն բավականություն կպատճառի Ձեզ։ Մեր միջոցառումները կազմակերպվում են փոխըմբռնման ոգուն համահունչ և մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուր անհատի ներդրումն ընդհանուր գործում։
Խնդրում ենք ձեռնպահ մնալ այսօրվա համաժողովի բովանդակությունը սոցիալական մեդիայում հրապարակելուց:
Հրավիրյալ երաժիշտներ
«Թառափը» հայկական վերածննդի եռյակ է, որը ստեղծում է յուրահատուկ հայկական հնչողություն` նորովի մշակելով և թարմ շունչ հաղորդելով հայկական ժողովրդական երաժշտությանը։ Համադրելով թառը, մոդեռն ստեղնաշարն ու աշխարհի էթնիկ ռիթմերը՝ «Թառափը» ներդաշնակ և ժամանակակից իմպրովիզացիաներով և տարբերվող ակուստիկ հնչյուններով երաժշտություն է ստեղծում։
Խումբը ստեղծվել է 2011թ.-ին Միքայել Ոսկանյանի կողմից: Լինելով կոմպոզիտոր, թառահար և երգիչ` նա կարողացել է ժամանակակից նորարարական երաժշտություն ստեղծել հին ավանդական գործիքով, որը մինչ այդ կիրառվել է միայն ժողովրդական երաժշտության մեջ:
Լուսանկարներ
















































































