ԱՊՐԻ Արմենիան հրապարակել է հանրային կառավարման բարեփոխումների վերաբերյալ զեկույց

ԱՊՐԻ Արմենիայի պիլոտային ծրագիր

Երևան, Հայաստան

ԱՊՐԻ Արմենիան հրապարակեց «Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումները․ ինչպես քաղաքականությունները դարձնել ավելի արդյունավետ» զեկույցը։

Այս զեկույցը Հայաստանի հանրային ​​կառավարման բարեփոխումների վերաբերյալ մեր պիլոտային ծրագրի արդյունքն է: Զեկույցը հիմնված է մոտ 40 հարցազրույցների վրա, որոնք անցկացվել են հանրային ​​կառավարման բարեփոխումների գործընթացում ներգրավված հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման վիճակին և ավելի արդյունավետ քաղաքականություների մշակմանը խոչընդոտող կառուցվածքային և մշակութային խնդիրներին: Զեկույցում կան նաև հետազոտության ընթացքում բացահայտված խնդիրների լուծմանը ուղղված թիրախային առաջարկներ։

Ծրագիր

  • Ողջույնի խոսք` Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
  • Բացման խոսք` Էդգար Մկրտչյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար
  • Հետազոտության արդյունքների ներկայացում ՝ Հովսեփ Բաբայան, հետազոտող, ԱՊՐԻ Արմենիա
  • Զրույց-քննարկում ` Էլգե Ռիմկուտե, ավագ խորհրդատու, ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ (առցանց)


Պանելային քննարկում


Մոդերատոր` Հովսեփ Բաբայան,
հետազոտող, ԱՊՐԻ Արմենիա

DSC09398
DSC06346
DSC06337
DSC09407
DSC06323
DSC06330
DSC09360
DSC09365
DSC06383
DSC09375

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար