Համակազմակերպիչ՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Հայաստանն հաստատակամորեն մեծացնում է արեւային էներգիայի արտադրությունը՝ դեպի կայուն ապագայի անցման շրջանակներում։ Ու՞ր է այն մեզ տանում հաջորդիվ, էլեկտրական մեքենաներից մինչեւ առանց արտանետումների էներգիայի նախաձեռնություննե՞ր: Փորձագետները կքննարկեն էլեկտրական փոխադրամիջոցների ոլորտում ձեռքբերումներն ու ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են այդ զարգացումներն աջակցելու համար: Զրույցի ընթացքում կներկայացվեն այդ տեխնոլոգիաների ներդրման ոլորտում Հայաստանի ներուժը, բնապահպանական եւ տնտեսական օգուտները, ինչպես նաեւ այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն ավելի կանաչ եւ կայուն Հայաստան ստեղծելու համար:
■ Կարեն Արաբյան, էներգետիկ հարցերով ղեկավար, Amber Capital Armenia, գործադիր տնօրեն, Solis
■ Նելլի Մալյան, տնօրեն, Թիմ Սիսթեմս
■ Հայկ Շեկյան, հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, “Շտիգեն” ընկերությունների խումբ, նախագահ, Հայ-հնդկական գործարար խորհուրդ
■ Մոդերատոր. Ալեն Ամիրխանյան, տնօրեն, Յակոբեան բնապահպանական կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարան