↩ Տեսադարան

square

2024 ԱՊՐԻ Ֆորում

Բնապահպանական դիվանագիտության խթանում. գործընկերություն հանուն կայուն ապագայի​

Play Video

Համակազմակերպիչ՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն

Կլիմայական ճգնաժամի, կենսաբազմազանության արագ վերանալու, քաղցրահամ ջրի վատնման եւ վտանգավոր քիմիական նյութերով աղտոտման համատարած սպառնալիքի հետեւանքով առաջացած մարտահրավերները հաղթահարելու նպատակով յուրաքանչյուր երկիր պետք է նորարարական համագործակցություն հաստատի եւ օգտագործի ոլորտում առկա աշխարհի փորձը: Այս պանելային քննարկումն ուսումնասիրելու է, թե ինչպես են երկրները զարգացնում այս կարեւորագույն համագործակցությունները՝ դարձնելով բնապահպանական խնդիրները իրենց արտաքին քաղաքականության անկյունաքար: Խոսելով այն մասին, թե ինչպես բնապահպանական դիվանագիտությունը կարող է նպաստել հակամարտությունների լուծմանը եւ վերափոխել միջազգային հարաբերությունները, քննարկման ընթացքում կբացահայտվի նման համագործակցության փոխակերպող ներուժը՝ կերտելու կայուն եւ համատեղ ապագա։

 Ն.Գ. տկն. Նիլակշի Սահա Սինհա, Հայաստանում Հնդկաստանի դեսպան
 Ն.Գ. պրն. Պատրիկ Սվենսոն, Հայաստանում Շվեդիայի դեսպան
 Մոդերատոր. Ալեն Ամիրխանյան, տնօրեն, Յակոբեան բնապահպանական կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարան