Պանելային քննարկման մասնակիցները կպատմեն ռազմավարական նախաձեռնությունների, նորարարական նախագծերի եւ քաղաքական շրջանակների մասին, որոնք ուղղված են արհեստական բանականության վրա հիմնված նորարարությունների եւ թվային աճի խթանմանը: Մասնակիցները կքննարկեն արհեստական բանականության հուսալի էկոհամակարգ ստեղծելու հնարավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաեւ այն, թե ինչպես Հայաստանը կարող է օգտագործել այդ ձեռքբերումները տնտեսական զարգացումը խթանելու, հանրային ծառայությունները բարելավելու եւ գլոբալ թվային լանդշաֆտում իր տեղն ապահովելու համար:
■ Աշոտ Արզումանյան, գործընկեր, SmartGate VC
■ Հրանտ Խաչատրյան, տնօրեն, YerevanNN
■ Հարութ Մարտիրոսյան, տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն, Intent.ai
■ Սյուզաննա Շամախյան, փոխնախագահ, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ
■ Մոդերատոր. Րաֆֆի Քասսարջյան, տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն եւ գլխավոր խորհրդատու, Sensyan