Հարավային Կովկասում, ինչպես աշխարհի շատ այլ հատվածներում, անվտանգության պահպանման հին բանաձեւը ուժերի աշխարհառազմավարական վերափոխումների եւ վարքի գլոբալ նորմերի անկման պատճառով այլեւս չի գործում: Որո՞նք են այն նոր կանոնակարգերը, որոնք գալիս են փոխարինելու հներին: Ինչպե՞ս կարող են նոր տեխնոլոգիաները եւ ռազմական գործողությունների փոփոխվող բնույթը ազդել խաղաղության եւ կայունության վրա: Ի՞նչ ռազմավարություն պետք է որդեգրի յուրաքանչյուր երկիր՝ ապագայում անվտանգություն ապահովելու նպատակով: Փորձագետները կքննարկեն փաստահեն մոտեցումները եւ նորարարական տեխնոլոգիաները, որոնք փոխակերպում են ազգային եւ միջազգային անվտանգության համակարգերը՝ անդրադառնալով կիբերպաշտպանության, առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների եւ անվտանգության ավանդական եւ ոչ ավանդական միջոցների ինտեգրմանը:
■ Տիգրան Հովհաննիսյան, ղեկավար, Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոն
■ Մանու Փաբբի, գլխավոր խմբագիր, The Economic Times
■ Գեներալ-լեյտենանտ Արուն Սահնի, վաստակավոր գիտաշխատող, CLAWS եւ ռազմավարական խորհրդական, TATA Group
■ Մոդերատոր. Լեոնիդ Ներսիսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա