Մեր հետազոտությունների փիլիսոփայությունը

Մենք իրականացնում ենք հստակ սահմանված և մեր առաքելությանը համապատասխան հետազոտություն, որն ունի կարևորագույն ոլորտներում կոնկրետ բեկումներ մտցնելու և Հայաստանի քաղաքականության, մտածողության և գործողությունների վրա ազդելու ներուժ: Մենք նպատակ ունենք հարստացնել մեր հետազոտությունները շահագրգիռ կողմերի ներգրավմամբ և բարդ խնդիրների նրբագեղ վերլուծությունից զատ՝  քաղաքականության վերաբերյալ ներկայացնել կառուցողական լուծումներ: Մեր ջանքերը նպատակաուղղված և թիրախավորված են: Այլ կերպ ասած, մեր հետազոտությունը լավ սահմանված է, վերաբերում է կոնկրետ խնդիրներին և համահունչ է մեր առաքելությանը:

Անկուսակցական և հավասարակշիռ ներգրավվածությամբ մենք ցանկանում ենք մեր հետազոտություններով   ազդեցություն ունենալ երկրում իրականացվող քաղաքականության վրա։  Մեր ընդհանուր տեսլականն է ունենալկայուն և զարգացող տարածաշրջանում անվտանգ և ծաղկող Հայաստան։ Այդ նպատակով մենք իրականացնում ենք երկրի վրա ազդող անվտանգային մարտահրավերների մանրակրկիտ վերլուծություն՝ առաջարկելով դրանց դիմագրավելու լուծումներ և գաղափարներ։

Մենք ջանում ենք քաղաքական հարցերը վերածել հետազոտական հարցերի, իսկ հետազոտական հարցերի պատասխանները՝ քաղաքական հարցերի պատասխանների։ Մենք բացահայտում ենք քաղաքական կարևորագույն ոլորտներում հստակ բեկումների ձեռքբերմանն ուղղված նպատակային հետազոտական հարցեր։ Մենք ախտորոշում և բացահայտում ենք կարևորագույն ոլորտներում առաջընթացը խոչընդոտող որոշակի գործոններ։ Այնուհետև մենք իրականացնում ենք  հետազոտություններ և հանդիպումներ, որոնք հնարավորություն են տալիսհասնել էական առաջընթացի՝ այդ նպատակով օգտագործելով մեր՝ որպես ինստիտուտի որոշակի հմտություններն ու կարողությունները։

Մինչ մեր հիմնական հետազոտությունները ներկայումս կենտրոնացած են տարածաշրջանային կայունության վրա, հատուկ նախագծերի միջոցով մենք ձգտում ենք մշակել ծրագրեր այլ կարևոր հարցերի վերաբերյալ՝ քաղաքացիական ներգրավվածության և կայուն զարգացման թեմաների շրջանակներում: Մեր հատուկ նախագծերի առաջին շարքը վերաբերում է հանրային կառավարման բարեփոխումներին, որը ավելի լայն՝ քաղաքացիական ներգրավվածության թեմայի ներքո է:

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար