ԱՊՐԻ Ֆորում 2025

Գտնելով կայունություն անկայուն աշխարհում

Երևան, Հայաստան

«Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ը տեղի ունեցավ հունիսի 11-13-ը Երևանում։ Խորը և բազմաշերտ քննարկումների միջոցով ֆորումն անդրադարձավ Հայաստանի և Հարավային Կովկասի վրա ազդող գլոբալ անորոշություններին:
Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների, Թրամփի վարչակազմի օրոք քաղաքական կերպափոխումների և մշտական անկայունության պայմաններում ֆորումը հնարավորություն տվեց մտածելու և քննարկելու այս մարտահրավերները և գտնելու դրանց հաղթահարման ուղիները:
Եռօրյա համաժողովը միավորեց քաղաքականություն մշակողներին, դիվանագետներին, բիզնես առաջնորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և այս գործընթացներում ներգրավված հայերին՝ անդրադառնալու մի շարք էական խնդիրների՝ տեխնոլոգիաների և ներդրումների խթանումից, էներգետիկ անվտանգության առաջխաղացումից մինչև փոփոխվող աշխարհաքաղաքականության պայմաններում նավարկելու հնարավորություն և քաղաքացիական ներգրավվածության ուժեղացում: Տարբեր ոլորտների մտքի առաջնորդները քննարկեցին իրագործելի առաջարկներ՝ այս անկայուն աշխարհում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։

ԱՊՐԻ Ֆորում 2025-ի ցիտատները՝

  • «Ճանապարհը քայլելիս է բացվում». Ռումի

     

  • «Յուրաքանչյուր մեծ երազանք սկսում է երազողից։ Միշտ հիշի՛ր՝ քո մեջ կա ուժ, համբերություն և ավյուն՝ աստղերին հասնելու և աշխարհը փոխելու համար». Հարիեթ Թաբմեն

     

  • «Ես վատատես եմ իմ ինտելեկտի պատճառով, բայց լավատես՝ իմ կամքի շնորհիվ». Անտոնիո Գրամշի, «Բանտային տետրեր», 1929 թ. դեկտեմբեր

Միջոցառմանը մասնակցությունը միայն հրավերով է: 

9:25

Ողջույնի և բացման խոսք

  • Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա

9:30

Կայունություն՝ տեխնոլոգիաների և նորարար գործընկերությունների միջոցով

ԱՊՐԻ Ֆորում 2025-ի բացման ելույթում Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը կխոսի Հայաստանի տեսլականի մասին, թե ինչպես տեխնոլոգիաների և նորարար գործընկերությունների միջոցով կայունություն գտնել անկայուն աշխարհում։
  • Հակոբ Արշակյան, նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողով
  • Մոդերատոր՝ Արդա Հարությունյան, հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՊՐԻ Արմենիա, ՀԲԸՄ, Քուինս քոլեջի պրոֆեսոր

10:00

ԱՊՐԻ Արմենիայի՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ զեկույց. դիվերսիֆիկացիան հետմիաբևեռ աշխարհում

ԱՊՐԻ Արմենիայի՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ զեկույցն անդրադառնում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը 2020թ. ղարաբաղյան պատերազմից հետո և վերլուծում է վերջին չորս տարիների դիվանագիտական, տնտեսական և անվտանգության ոլորտում դիվեսիֆիկացիայի և հարաբերությունների խորացման խնդիրները։ Զեկույցի հրապարակմամբ` ԱՊՐԻ Արմենիան կներկայացնի Հայաստանի արտաքին քաղաքականության դիվեսիֆիկացիայի վերլուծությունը և առաջարկները, թե ինչպես կարելի է գործել ներկայիս աշխարհաքաղաքական անորոշությունների պայմաններում։

  • Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
  • Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

10:15

Վերծանելով աշխարհակարգը (կամ դրա բացակայությունը)

Ուկրաինայիում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում ընթացող պատերազմներից մինչև համաշխարհային առևտրի խաթարված համակարգ՝ անորոշությունները ավելանում են բոլոր ոլորտներում։ Այս քննարկման ընթացքում կխոսվի աշխարհակարգի աճող անորոշությանների մասին և թե ինչպես են մեծ և միջին տերությունները արձագանքում այս փոփոխություններին։

  • Իսկանդեր Աքիլբաև, գործադիր տնօրեն, Xander Group
  • Ալոկ Բանսալ, տնօրեն, India Foundation
  • Եվգենյա Գորյուշինա, հետազոտող, Եվրոպական և միջազգային համապարփակ ուսումնասիրությունների կենտրոն, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, ղեկավար, Կովկասյան ուսումնասիրությունների բաժին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
  • Շտեֆան Մայստեր, ղեկավար, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի կարգի և ժողովրդավարության կենտրոն, Արտաքին գործերի գերմանական խորհուրդ
  • Մոդերատոր՝ Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

11:00

Սուրճի ընդմիջում

11:30

Հայաստան-Ադրբեջան բանակցություններ. առաջընթացի հեռանկարները

Խաղաղությունը մնում է Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը վերջին տարիների անկայունություններից հետո։ Մեկնած ձեռքը, սակայն, հաճախ բախվում է բռունցքի։ Մինչ Հայաստանը կառուցողական քայլեր է անում և ուժեղացնում է զսպան իր կարողությունները, քիչ նախադրյալներ կան, որոնք վկայում են Ադրբեջանի հետ այս տարի խաղաղության պայմանագրի կնքման մասին։ Հայ փորձագետների հետ քննարկման ընթացքում Ռուսիֆ Հուսեյնովը՝ Թոփչուբաշով հետազոտական ինստիտուտից, կներկայացնի իր մոտեցումները բանակցությունների և տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ։ Ո՞րն է Բաքվի մոտեցումը և ունի՞ վերջինս շահագրգվածություն խաղաղություն հաստատելու համար։ Ոչ պատերազմ, ոչ խաղաղությունը լավագո՞ւյն վիճակն է, որը կարելի է ակնկալել կարժաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում։

  • Տաթևիկ Հայրապետյան, Ադրբեջանի հարցերով անկախ փորձագետ
  • Ռուսիֆ Հուսեյնով, համահիմնադիր և տնօրեն, Թոփչուբաշով կենտրոն (Zoom)
  • Մոդերատոր՝ Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

12:15

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանային կայունության փնտրտուքները

Չնայած բարձր մակարդակի հայտարարություններին՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը կանգնած է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգավորման գործընթացը կապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, ինչը հանգեցրել է փակուղու։ Ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում և կարո՞ղ է այս իրավիճակը փոխվել։ Ինչպե՞ս կարող է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը (որտեղ Ադրբեջանը կենտրոնական դերում չէ) ազդել տարածաշրջանի վրա։ Կարո՞ղ են արտաքին դերակատարները՝ Եվրոպան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Իրանը աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։

  • Միթաթ Չելիքփալա, պրոռեկտոր, Քադիր Հաս համալսարան (Zoom)
  • Վարուժան Գեղամյան, դոցենտ, թյուրքագիտության ամբիոն, Երևանի պետական համալսարան
  • Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

13:00

Ճաշի ընդմիջում և երաժշտություն

14:00

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը և հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան

2024 թ. կեսից հայ-ռուսական դիվանագիտական կապերը ակտիվացել են, իսկ տնտեսական հարաբերությունները շարունակում են ամուր լինել։ Կողմերը այժմ քննարկում են հարաբերությունների վերագործարկման անհրաժեշտությունը։ Ինչպե՞ս կարող են երկու երկները օգտվել այս իրավիճակից։ Որո՞նք են փոխադարձ ակնկալիքները։ Ի՞նչ դեր կունենա Հայաստանը և Հարավային Կովկասը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Ինչպե՞ս կազդի Հայաստանի արտաքին քաղաքականությունը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա։

  • Եվգենյա Գորյուշինա, հետազոտող, Եվրոպական և միջազգային համապարփակ ուսումնասիրությունների կենտրոն, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, ղեկավար, Կովկասյան ուսումնասիրությունների բաժին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
  • Մոդերատոր՝ Լեոնիդ Ներսիսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

14:45

Իրան-Հայաստան հարաբերությունների հեռանկարները

Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասնում են նոր մակարդակի, որտեղ Իրանը Հայաստանի անվտանգության և հաղորդակցային ճանապարհների հարցում հիմնական գործընկերներից է: Իրանի հետ ազատ առևտրի պահպանումը և Իրանի դիմադրությունը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական ծրագրերին, կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Սակայն, ԱՄՆ-ի ճնշումը Իրանի նկատմամբ կարող է ուժեղանալ, եթե կողմերը չկարողանան նոր համաձայնության գալ միջուկային սահմանափակումների վերաբերյալ: Այս անորոշության պայմաններում, ինչպե՞ս կարող են Երևանն ու Թեհրանը շարունակել զարգացնել իրենց գործընկերությունը: Ինչպե՞ս է Իրանը տեսնում իր արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային դերակատարների հետ հարաբերությունների համատեքստում:

  • Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
  • Սեյեդ Մոհամմադ Քազիմ Սաջապուր, ավագ գիտաշխատող, Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտ (Իրան)
  • Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

15:30

Ինչպիսին են Եվրոպայի պատկերացումները Հարավային Կովկասի մասին

Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և անվտանգության շուրջ լարվածությունը սրվում է և եվրոպացի առաջնորդները ձգտում են ավելացնել իրենց ռազմավարական ինքնավարությունը: Սկսած 2022 թվականից՝ Եվրոպական միությունը ակտիվորեն ներգրավված է Հայաստանում և տարածաշրջանում, և եվրատլանտյան և տարածաշրջանային ներկայիս վիճակը լակմուսի թուղթ է Բրյուսելի արտաքին քաղաքականության համար: Ինչպիսի՞ն կլինի Եվրոպայի քաղաքականությունը տարածաշրջանում՝ ԵՄ-ի՝ Հարավային Կովկասի երեք երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման լույսի ներքո:

  • Շտեֆան Մայստեր, ղեկավար, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի կարգի և ժողովրդավարության կենտրոն, Արտաքին գործերի գերմանական խորհուրդ
  • Էլի Տանենբաում, տնօրեն, Անվտանգային ուսումնասիրությունների կենտրոն, Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտ
  • Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

16:15

Սուրճի ընդմիջում

16:45

Լուծելով իրանյան թնջուկը. ԱՄՆ-Իրան բանակցություններ և տարածաշրջանային խաղաղություն

Վաշինգտոնն ու Թեհրանը կրկին լրջորեն բանակցում են՝ մեծացնելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի և պատժամիջոցների վերացման հավանականությունը: Չնայած կողմերը համաձայնագրի կնքումից դեռ հեռու են, երկու կողմերն էլ, կարծես թե, ավելի բաց են տասնամյակների փակուղուց դուրս գալու իրենց ջանքերում: Որո՞նք են լարվածության նվազեցման իրական հեռանկարները: Ի՞նչ ազդեցություն կունենա համաձայնագիրը տարածաշրջանի համար: Ինչպե՞ս կարող է Հայաստանը օգտվել լարվածության նվազումից և Իրանի աճող ու բաց տնտեսությունից:

  • Տրիտա Փարսի, գործադիր փոխտնօրեն, Քուինսի ինստիտուտ (Zoom)
  • Նաբի Սոնբոլի, ավագ փորձագետ, Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտ
  • Մոդերատոր՝ Սերգեյ Մելքոնյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

17:15

Հայաստանի միջուկային ապագան

Ատոմային էներգիան կենտրոնական տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկ համակարգում, քանի որ Մեծամորի ատոմակայանը (ԱԷԿ) արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի մեկ երրորդը: Մեծամորի ԱԷԿ-ը նախատեսվում է շահագործումից հանել 2036 թվականին։ Այդ պատճառով Ռուսաստանը և Միացյալ Նահանգները առաջարկում են մասնակցել նոր ռեակտորի կառուցման գործընթացին։ Նման քննարկումներ կան նաև Չինաստանի և Հարավային Կորեայի հետ: Նման որոշումը պետք է հաշվի առնի գնի, անվտանգության, էներգիայի արտադրության վերաբերյալ տեխնիկական հարցերը և աշխարհաքաղաքական իրողությունները: Արեգ Դանագուլյանը
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ատոմային գիտության և ճարտարագիտության պրոֆեսոր է, ով ուսումնասիրում է միջուկային անվտանգության և հասարակական հարցերում միջուկային ֆիզիկայի կիրառման խնդիրները։ Նա կանդրադառնա միջուկային էներգիայի ներկայիս վիճակին, համաշխարհային խնդիրներին և Հայաստանի էներգետիկ անվտագության վրա դրանց հնարավոր ազդեցությանը:

  • Արեգ Դանագուլյան, միջուկային ֆիզիկայի պրոֆեսոր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Zoom)
  • Մոդերատոր՝ Մոդերատոր՝ Դավիթ Անտոնյան, կրտսեր գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

17:45

Դիմակայունության ապահովում տնտեսական աճի միջոցով

Հայաստանում տնտեսական դիմակայունության ավելացումը կարող է նպաստել զսպման ավելի մեծ կարողությունների ձևավորմանը: Վերջին մի քանի տարիների կարճաժամկետ տնտեսական աճից հետո ինչպե՞ս է Հայաստանը օգտագործում պահը՝ երկարաժամկետ տնտեսական զարգացում ապահովելու համար: Զրույցի ընթացքում կխոսվի Հայաստանի տնտեսական աճի և ավելի կայուն, ներառական և դիմակայուն տնտեսություն կառուցելու մասին:

  • Հայկազ Ֆանյան, տնօրեն, Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն
  • Ումանգ Ռավատ, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ, Արժույթի միջազգային հիմնադրամ
  • Մոդերատոր՝ Տիգրան Ջրբաշյան, կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար, «Ամերիա» ընկերությունների խումբ

9:30

COP17-ին ընդառաջ

2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ հնարավորություն տալով ընդգծելու իր դերը շրջակա միջավայրի այս կարևորագույն հարթակում: Կենսաբազմազանության մասին 17-րդ COP-ը կկենտրոնանա մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի դադարեցման և վերականգման ջանքերի ուժեղացման վրա: Ի՞նչ պետք է անի Հայաստանը իր՝ մինչ օրս ամենամեծ համաշխարհային կոնֆերանսը հաջողությամբ անցկացնելու համար: Ինչպե՞ս կարող է այն նպաստել կենսաբազմազանությունը, անվտանգությունը և մարդկային զարգացումը ապահովելու գործին: Պատրա՞ստ է Հայաստանը առաջատար դեր ստանձնել COP17-ում հաջողություններ գրանցելու մեջ: Եվ վերջապես, ի՞նչ զսպող դեր կարող է խաղալ COP17-ը տարածաշրջանային կայունության համատեքստում:
  • Իրինա Ղափլանյան, կլիմայի փոփոխության ավագ խորհրդատու, Համաշխարհային բանկ
  • Էրիկ Գրիգորյան, տնօրեն, Environment Group
  • Մոդերատոր՝ Դավիթ Հակոբյան, ավագ խորհրդական, ճգնաժամային կառավարում և պետականաշինություն, հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՊՐԻ Արմենիա

10:00

Առողջապահության դերը ազգային անվտանգության հարցում

Այս զրույց-քննարկման ընթացքում կխոսվի, թե ինչպես առողջապահության մեջ ներդրումները՝ սնուցման բարելավման, խրոնիկ հիվանդությունների կանխարգելման և հոգեկան առողջության աջակցության միջոցով, կարող են կատալիզատոր լինել բնակչության առողջության բարելավման համար: Զրույցի ընթացքում կխոսվի նաև հանրային առողջությունը ազգային անվտանգությանը կապող ռազմավարությունների մասին՝ նշելով, թե ինչպես կարող են զինծառայողների առողջական խնդիրները վտանգել ռազմական պատրաստվածությունն ու մարտունակությունը՝ հատկապես սահմանամերձ շրջաններում:
  • Քիմ Հեքիմյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
  • Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

10:15

Նորովի բացահայտելով Վրաստանը

Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո երկու հարևանների միջև տարածաշրջանային հարցերում համագործակցելու նոր հեռանկարներ են բացվել, ինչը նախկինում հաճախ անտեսվել է: Այս քննարկմանը անդրադարձ կկատարվի Հարավային Կովկասի երկրների և արտաքին դերակատարների՝ Ռուսաստանի, Եվրոպայի և Չինաստանի հետ Վրաստանի հարաբերություններին և Վրաստան- Հայաստան հարաբերությունների զարգացման ուղիներին: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ իրականացնել՝ խորացնելու տնտեսական և ռազմավարական կապերը առանցքային հարևանի հետ, որը կարևոր դեր ունի Հայաստանը՝ իր հիմնական առևտրային գործընկերների հետ կապելու գործում:
  • Ջոնի Մելիքյան, ավագ գիտաշխատող, ՀՀ ՊԿԱ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, Օրբելի կենտրոն
  • Կետեվան Ցանավա, հանրային կառավարման փորձագետ, Solution Alternatives International (SAI)
  • Մոդերատոր՝ Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

10:45

Օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծացման համաշխարհային փորձը

Այս զրույցի ընթացքում հայտնի տնտեսագետ Պրանջալ Շարման կխոսի տեխնոլոգիաների, գլոբալացման և ներառական աճի ոլորտներում իր փորձի և օտարերկրյա ուղղակի ներդրումները և կայուն տնտեսական գործընկերությունները մեծացնելու ուղիների մասին: Որո՞նք են տնտեսական գործընկերության հիմնական փոփոխականները ներկայիս համաշխարհային տնտեսության մեջ: Ինչպե՞ս կարող է Հայաստանը խորացնել ռազմավարական տնտեսական կապերը նոր գործընկեր երկրների՝ Հնդկաստանի, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների և Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ներգրավելով նոր ներդրումներ:
  • Պրանջալ Շարմա, տնտեսական վերլուծաբան, Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների ցանցի անդամ
  • Մոդերատոր՝ Դավիթ Անտոնյան, կրտսեր գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

11:00

Սուրճի ընդմիջում

11:30

Կայունությունը Մեծ Մերձավոր Արևելքում

Մերձավոր Արևելքը բախվում է մի շարք լուրջ և հրատապ խնդիրների՝ Իսրայելի կողմից Համասի, Հեզբոլլահի և հուսիթների դեմ պայքարի հետևանքով առաջացած աշխարհաքաղաքական տեղաշարժերը, Միացյալ Նահանգների և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ քննարկումները, որը կարող է արագ վերածվել լարվածության, և Սիրիայում ռեժիմի փոփոխությունը: Միևնույն ժամանակ, այս անորոշությունը կարող է նաև պարադոքսալ կերպով հանգեցնել ավելի կայուն Մերձավոր Արևելքի, մասնավորապես, եթե ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունքի հասնեն: Մերձավոր Արևելքի ներկայացուցիչների մասնակցությամբ այս պանելային քննարկումը կանդրադառնա Մերձավոր Արևելքում անկայունության (և կայունության) հեռանկարներին: Ի՞նչ հետևանքներ կունենա դա ավելի լայն տարածաշրջանի համար:

  • Դալար Կազանջյան, գործադիր տնօրեն, Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար
  • Դեն Փերի, LPP-ի գործընկեր, «Substack» հարթակի«Հարցերն ավելի ուշ»-ի հրատարակիչ, Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում Associated Press-ի նախկին գլխավոր խմբագիր
  • Ճոզէֆ Քէշիշեան, ավագ գիտաշխատող, King Faisal Center for Research and Islamic Studies (Zoom)
  • Մոդերատոր՝ Դավիթ Հակոբյան, ավագ խորհրդական, ճգնաժամային կառավարում և պետականաշինություն, հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՊՐԻ Արմենիա

12:15

Բացահայտելով Հայաստանի մարդկային կապիտալի ներուժը

Համաշխարհային բանկի՝ վերջերս հրապարակված «Երկրի գործընկերության շրջանակը» հնգամյա ռազմավարությունը ուղղված է Հայաստանում աղքատության կրճատմանը և դիմակայունության բարձրացմանը: 2023 թվականին Համաշխարհային բանկը մշակել է նաև Հայաստանի «Մարդկային կապիտալի զեկույցը», որը վերաբերում է հայ հասարակության գիտելիքներին, հմտություններին և առողջությանը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Կարոլին Գեգինատը կներկայացնի Համաշխարհային բանկի երկու զեկույցների հիմնական արդյունքները: Որո՞նք են հայ հասարակության առողջությունն ու կրթությունը բարելավելու քայլերը: Որո՞նք կլինեն 21-րդ դարի խնդիրներին դիմակայելու ամենաարդյունավետ միջոցները:
  • Կարոլին Գեգինատ, Հայաստանի գրասենյակի տնօրեն, Համաշխարհային բանկ
  • Մոդերատոր՝ Արդա Հարությունյան, հոգաբարձուների խորհրդի անդամ, պրոֆեսոր, ԱՊՐԻ Արմենիա, ՀԲԸՄ, Քուինս քոլեջ

12:45

Վրաստանի և Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումներից քաղված դասերը

Վրաստանը և Հայաստանը ջանքեր են գործադրում բարելավելու հանրային կառավարման համակարգերը։ Ի՞նչ բարեփոխումներ են արվել և ի՞նչ է հարկավոր անել հաջորդիվ։ Ի՞նչ կարող է սովորել Հայաստանը Վրաստանի հանրային կառավարման բարեփոխումների փորձից։

  • Լիլյա Աֆրիկյան, վարչության պետ, Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչություն, ՀՀ վարչապետի աշխատակազմ
  • Կետեվան Ցանավա, հանրային կառավարման փորձագետ, Solution Alternatives International (SAI)
  • Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

13:15

Ճաշի ընդմիջում և երաժշտություն

14:15

Եվրասիական տնտեսական միության 10 տարիները. քաղված դասեր

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) միավորում է ավելի քան 180 միլիոն բնակչության՝ ընդհանուր 2 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով: ԵԱՏՄ-ի ստեղծման առաջին տասնամյակը նշանավորվել է աշխարհաքաղաքական խնդիրներով և տարածաշրջանային լարվածությամբ։ Մինչ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խոչընդոտում են միության ամենամեծ տնտեսության աճին, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև վերջերս ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը, ինչպես նաև Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հնարավոր համաձայնագրերը կարող են խթանել Հայաստանի և մյուս անդամ երկրների տնտեսությունների բարգավաճմանը։ Այս քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի ԵԱՏՄ-ի վերջին 10 տարիների ազդեցությանը և գոյություն ունեցող հիմնական խնդիրներին։

  • Իսկանդեր Աքիլբաև, գործադիր տնօրեն, Xander Group
  • Եվգենյա Գորյուշինա,հետազոտող, Եվրոպական և միջազգային համապարփակ ուսումնասիրությունների կենտրոն, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, ղեկավար, Կովկասյան ուսումնասիրությունների բաժին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
  • Հրանտ Միքայելյան, տնօրեն, Հայկական հետազոտական ինստիտուտ
  • Մոդերատոր՝ Հայկ Մարգարյան, տնօրեն, ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն

15:00

Չինաստանի շահերը Հարավային Կովկասում

Պատերազմից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքով Եվրոպայի հետ առևտրի կրճատումը մեծացրել է Չինաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ, որի ուշադրության կենտրոնում է Միջին միջանցքը (այն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կարևոր մասն է կազմում): Չնայած Չինաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասել են նոր մակարդակի՝ հայ-չինական հարաբերությունները դեռևս խորանալու ներուժ ունեն: Ինչպե՞ս կարող ենք հասկանալ Չինաստանի շահերը Հարավային Կովկասում: Ինչպե՞ս կարող է Չինաստանի ներգրավվածությունը նպաստել տարածաշրջանային կայունությանը:

  • Սու Վենհոնգ, գլխավոր քարտուղարի տեղակալ, Մեկ գոտի մեկ ճանապարհ կենտրոն, Սոցիալական գիտությունների չինական ակադեմիա (Zoom)
  • Մոդերատոր՝ Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

15:30

Պատերազմներից քաղած դասերը փոքր և մեծ պետությունների համար

Տեխնոլոգիաները աննախադեպ արագությամբ փոխում են պատերազմների ընթացքը՝ սկսած բոլոր ոլորտներում անօդաչու թռչող սարքերի կիրառման աճից մինչև նշանառության և ինքնակառավարվող տեխնիկայում արհեստական ​​բանականության կիրառում։ Այնուամենայնիվ, եղած դասերն ավելի խորն են, քան նոր տեխնոլոգիաների աղմուկը։ Ուկրաինայում պատերազմը, Գազայում շարունակվող հակամարտությունը և այլ համաշխարհային հակամարտությունները ցույց են տվել մարզված և մոտիվացված պաշտպանական ուժերի կարևորությունը, որոնք ունեն ճկուն հրամանատարական համակարգեր և լիազորում են առաջնագծում գտնվողներին կայացնել որոշումներ։ Այսպիսով՝ որո՞նք են պատերազմներից վերջին մի քանի տարիներին քաղած հիմնական դասերը՝ թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների համար։
  • Մայքլ Քոֆման, ավագ գիտաշխատող, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագիր, Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամ (Zoom)
  • Լեոնիդ Ներսիսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
  • Էլի Տանենբաում, տնօրեն, Անվտանգային ուսումնասիրությունների կենտրոն, Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտ
  • Մարկ դը Վոր, ավագ դասախոս, Սենտ Էնդրյուսի համալսարան
  • Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

16:15

Սուրճի ընդմիջում

16:45

Հայաստանի տնտեսական խոցելիության խնդիրը և լուծման ուղիները

Համաշխարհային բանկը ներդրումներ է կատարում տվյալների հավաքագրման և վերլուծության մեջ՝ ամբողջ աշխարհում կայուն զարգացումը աջակցելու համար: Հայաստանում Համաշխարհային բանկը իրականացրել է լայնածավալ վերլուծական աշխատանք՝ սկսած երկրի զարգացման հիմնական մարտահրավերների բացահայտումից մինչև առողջապահության, կրթության, հարկային քաղաքականության, կլիմայի և դիմակայունության հարցերում վերլուծություններ: 2024 թվականին հրապարակված Երկրի համակարգված գնահատում (ԵՀԳ) (Հայաստանի համար) զեկույցը ընդգծում է ներառական և կայուն տնտեսական աճին հասնելու գործում երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները: Այս զրույցի ընթացքում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Լեա Հաքիմը խոսելու է զեկույցում նշված հիմնական խնդիրներից մեկի՝ երեք տիպի ցնցումների նկատմամբ Հայաստանի խոցելիության մասին. հակամարտություններ, առևտրի փոքր դիվերսիֆիկացիայի պատճառով տնտեսական ցնցումներ և կլիմայի փոփոխություն ու բնական աղետներ: Նա նաև կներկայացնի ԵՀԳ և Երկրի կլիմայի և զարգացման զեկույցի հիմնական եզրակացություններն ու առաջարկները:

  • Լեա Հաքիմ, ավագ տնտեսագետ, Հայաստանի գրասենյակ, Համաշխարհային բանկ
  • Մոդերատոր՝ Արդա Հարությունյան, հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՊՐԻ Արմենիա, ՀԲԸՄ, Քուինս քոլեջի պրոֆեսոր

17:00

Հաղորդակցային միջանցքներ և Կովկաս

Կովկասի տարանցիկ ներուժի ամբողջական օգտագործումը կվերափոխի տարածաշրջանը և նրա տնտեսական զարգացումը: Համաշխարհային և տարածաշրջանային տերությունները ցականում են Հարավային Կովկասով անցնող նոր առևտրային ուղիներ տեսնել, որոնք կդիվերսիֆիկացնեն Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապերը: Ինչպե՞ս ենք գնահատում Հարավային Կովկասում իրականացվող հաղորդակցային նախագծերը: Ի՞նչ հեռանկարներ ունեն Միջին միջանցքը, Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքը և Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը։ Ինչպե՞ս կազդի ուկրաինական պատերազմի ավարտը այս տարանցիկ ուղիների վրա։
  • Իսկանդեր Աքիլբաև, գործադիր տնօրեն, Xander Group
  • Շտեֆան Մայստեր, ղեկավար, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի կարգի և ժողովրդավարության կենտրոն, Արտաքին գործերի գերմանական խորհուրդ
  • Պրանջալ Շարմա, տնտեսական վերլուծաբան, Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների ցանցի անդամ
  • Մոդերատոր՝ Բենիամին Պողոսյան, ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

17:45

Քաղաքականությունը և բանտարկյալների հարցը խաղաղության գործընթացում

Միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը կխոսի Բաքվում պահվող հայ բանտարկյալների խնդրի մասին։ Ինչպե՞ս կարող է այս հարցը ընդգրկվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում։
  • Ջարեդ Ջենսեր, գործադիր տնօրեն, Perseus Strategies
  • Մոդերատոր՝ Սիրանուշ Սարգսյան, անկախ լրագրող

9:30

Փիլիսոփայական զրույց (հայերեն)

Հայտնի հայ փիլիսոփա Աշոտ Ոսկանյանի հետ զրույցով կսկսվի ԱՊՐԻ Ֆորում 2025-ի վերջին օրը՝ մեր ուշադրությունը ուղղելով ինքներս մեր, մեր ինքնության և մեր փիլիսոփայության վրա։ Ի՞նչ են բացահայտել վերջին տարիների փորձություններն ու դժվարությունները մեր հասարակության և ինքնության մասին։ Ինչպե՞ս ենք մենք շարժվում այս կետից՝ ձևավորելու ընդհանուր փիլիսոփայության վրա հիմնված ազգային գիտակցություն և միասնություն։
  • Աշոտ Ոսկանյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի ամերիկյան համալսարան
  • Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

10:00

Լրագրության դերը հանրային քննարկումներում (հայերեն)

Լրագրությունը կարևոր դեր ունի հանրային քննարկումների ձևավորման և քաղաքացիական ներգրավվածության մեջ: Հայաստանի դինամիկ և հաճախ բևեռացած հանրային դաշտում լրատվամիջոցները կարող են երկխոսության, քննադատական ​​​​մտածողության և հաշվետվողականության արդյունավետ հարթակ դառնալ: Քննարկմանը կխոսվի, թե ինչպես կարող է լրագրությունը նպաստել քաղաքացիական ներգրավվածությանը՝ տրամադրելով ճշգրիտ, հավասարակշռված և որակյալ լրատվություն: Կխոսվի նաև ապատեղեկատվությանը հակազդելու և առողջ մեդիա միջավայր կառուցելու ուղիների մասին, որտեղ խրախուսվում են կառուցողական բանավեճերը, այլ ոչ՝ միմյանց պարզապես հակադրվելը:

  • Էդիկ Բաղդասարյան, գլխավոր խմբագիր, Հետք
  • Ստելլա Մեհրաբեկյան, ավագ խմբագիր, ՍիվիլՆեթ
  • Նարինե Նազարյան, տնօրեն, «Արմենպրես» լրատվական գործակալություն
  • Մոդերատոր՝ Գրետա Ավետիսյան, հաղորդակցության հարցերով ղեկավար, ԱՊՐԻ Արմենիա

10:45

Դարձնելով սփյուռքն առավել ազդեցիկ

Պանելային քննարկմանը կխոսվի պետության զարգացման մեջ սփյուռքի դերի մասին (Հնդկաստանի և Հայաստանի օրինակով)։ Բանախոսները կանդրադառնան նաև ազգային իդեալներին և թե ինչպես են դրանք ձևավորում հայրենիք-սփյուռք կապը։

  • Աբհինավ Պանդյա, հիմնադիր, տնօրեն և գործադիր տնօրեն, Ուսանաս հիմնադրամ,
  • Մարիամ Խալոյան, Կոնգրեսի հետ հարաբերությունների տնօրեն, Ամերիկայի հայկական համագումար
  • Մոդերատոր՝ Նվարդ Չալիկյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

11:15

Սուրճի ընդմիջում

11:45

Հայաստանի ազգային անվտանգություն (հայերեն)

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կխոսի Հայաստանի ազգային անվտանգության շուրջ վերջին զարգացումների մասին։
  • Արմեն Գրիգորյան, քարտուղար, Հայաստանի անվտանգության խորհուրդ
  • Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

12:15

Հնդկաստանի շահերը Հարավային Կովկասում և Հնդկաստան-Հայաստան հարաբերությունների դինամիկան

Հնդկաստան-Հայաստան հարաբերությունների զարգացումը հիմնված է ոչ միայն պաշտպանական համագործակցության, այլև ընդհանուր աշխարհաքաղաքական շահերի վրա: Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին լարվածությունը ցույց տվեց այս հարաբերությունների արժեքը, երբ Հայաստանը աջակցություն հայտնեց Հնդկաստանին, մինչ Թուրքիան և Ադրբեջանը ուղղակիորեն աջակցում էին Պակիստանին: Այս քննարկմանը կխոսվի Հնդկաստանի և Հայաստանի ընդհանուր շահերի և եղած սպառնալիքների մասին՝ անդրադառնալով Հնդկաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության մեջ Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությանը: Որո՞նք են Հնդկաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները Հարավային Կովկասում: Ինչպե՞ս է Հնդկաստանը վերարժևորել իր տարածաշրջանային առաջնահերթությունները Պահալգամի հարձակումից և հետագա զարգացումներից հետո: Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները և «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը Հնդկաստանի համար:
  • Ալոկ Բանսալ, տնօրեն, India Foundation
  • Վարուժան Գեղամյան, դոցենտ, թյուրքագիտության ամբիոն, Երևանի պետական համալսարան
  • Աբհինավ Պանդյա, հիմնադիր, տնօրեն և գործադիր տնօրեն, Ուսանաս հիմնադրամ
  • Մոդերատոր՝ Նվարդ Չալիկյան, գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

13:00

Ճաշի ընդմիջում և երաժշտություն

14:00

Հազվագյուտ հանածոները և Հայաստանի հանքարդյունաբերության ապագան

Հայաստանը հանքարդյունաբերական ոլորտում զարգացման մեծ պոտենցիալ ունի՝ պղնձի, ոսկու և մոլիբդենի պաշարներով։ Միևնույն ժամանակ, հանքարդյունաբերությունը խնդիր է բոլոր երկրների համար՝ սկսած հաճախ անտեսվող բնապահպանական հարցերից մինչև ազգային հարստության վաճառքի ռիսկերը։ Մինչ աշխարհը շտապում է ապահովել հազվագյուտ հանածոների մատակարարումները՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման և վառելիքից հրաժարվելու համատեքստում, ինչպե՞ս կարող է Հայաստանի նման փոքր պետությունը պաշտպանել իր շահերը և զարգացնել իր տնտեսությունը։ Որո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի հիմնական առավելությունները և ի՞նչ դեր կարող է այն խաղալ արտաքին հարաբերություններում։
  • Արտյոմ Գեղամյան, գործադիր նախագահ, Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատ
  • Մոդերատոր՝ Դավիթ Անտոնյան, կրտսեր գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

14:30

Ինչպես կարող են փոքր պետությունները կողմնորոշվել համաշխարհային առևտրի անորոշության մեջ

Թրամփի վարչակազմի կողմից ծավալուն մաքսատուրքերի ​​​​ընդունումը լրջորեն ազդել է համաշխարհային առևտրի վրա: Երկրները ստիպված են նոր ​​​​գործարքներ կնքել աշխարհի ամենամեծ տնտեսության հետ, ինչը փոքր պետությունների համար խիստ անբարենպաստ վիճակ է ստեղծում: Որո՞նք են խաղի նոր կանոնները: Ինչպե՞ս են փոքր խաղացողները խուսափելու լուսանցքում հայտնվելուց: Ինչպե՞ս կազդի նոր առևտրային միջավայրը Հայաստանի վրա:

  • Բարեթ Կուպելյան, ավագ տնտեսագետ, PwC UK
  • Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա

15:00

Հայաստանի մարզերի կայուն զարգացումը

Պանելային քննարկմանը անդադարձ կկատարվի Հայաստանի մարզերի կայուն զարգացմանը նպաստող կարևոր նախաձեռնություններին՝ Սյունիքի և Վայոց ձորի ենթակառուցվածքային նախագծերից մինչև Տավուշի և Գեղարքունիքի զբոսաշրջային նախագծեր: Ի՞նչպես են օգնում հիմնադրամներն ու առևտրային կազմակերպությունները Հայաստանի մարզերի կայուն զարգացմանը և համայնքների՝ տնտեսական, զբոսաշրջային և սոցիալական բարգավաճմանը: Որո՞նք են մարզերում զարգացման նախագծեր իրականացնելու հիմնական խնդիրներն ու օգուտները:
  • Կատերինա Դանեկինա, գործադիր տնօրեն, Գրին Ռոք
  • Մարինա Մխիթարյան, գործադիր տնօրեն, ՀԲԸՄ Հայաստան
  • Մոդերատոր՝ Դավիթ Հակոբյան, ավագ խորհրդական, ճգնաժամային կառավարում և պետականաշինություն, հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՊՐԻ Արմենիա

15:30

Գտնելով կայունություն անկայուն աշխարհում

ԱՊՐԻ Ֆորումը եզրափակող քննարկմանը Սուրբ Ներսես հայկական ճեմարանի պրոֆեսոր Ռոբերտա Էրվինը կխոսի անցյալի և ապագայի մասին՝ ներկայացնելով, թե ինչպես կարող ենք դիմակայել այս ներքին, տարածաշրջանային և համաշխարհային խառնաշփոթը։
  • Ռոբերտա Էրվին, հայագիտության պրոֆեսոր , Սուրբ Ներսես հայկական ճեմարան (Zoom)
  • Մոդերատոր՝ Լարա Սեդրակյան, նախագահ, ԱՊՐԻ Արմենիա (Zoom)

15:45

Փակման խոսք

  • Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
Speaker Name
Լիլյա Աֆրիկյան
Affiliation
Վարչության պետ, Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչություն, ՀՀ վարչապետի աշխատակազմ
Bio
Photo
Լիլյա Աֆրիկյան
Վարչության պետ, Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչություն, ՀՀ վարչապետի աշխատակազմ
Speaker Name
Դավիթ Հակոբյան
Affiliation
Ավագ խորհրդական, ճգնաժամային կառավարում և պետականաշինություն, հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՊՐԻ Արմենիա
Bio
Photo
Դավիթ Հակոբյան
Ավագ խորհրդական, ճգնաժամային կառավարում և պետականաշինություն, հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՊՐԻ Արմենիա
Speaker Name
Իսկանդեր Աքիլբաև
Affiliation
Գործադիր տնօրեն, Xander Group
Bio
Photo
Իսկանդեր Աքիլբաև
Գործադիր տնօրեն, Xander Group
Speaker Name
Դավիթ Անտոնյան
Affiliation
Կրտսեր գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
Bio
Photo
Davit Antonyan
Davit Antonyan
Դավիթ Անտոնյան
Կրտսեր գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
Speaker Name
Հակոբ Արշակյան
Affiliation
Նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողով
Bio
Photo
Հակոբ Արշակյան
Նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողով
Speaker Name
Գրետա Ավետիսյան
Affiliation
Հաղորդակցության հարցերով ղեկավար, ԱՊՐԻ Արմենիա
Bio
Photo
Greta
Greta
Գրետա Ավետիսյան
Հաղորդակցության հարցերով ղեկավար, ԱՊՐԻ Արմենիա
Speaker Name
Էդիկ Բաղդասարյան
Affiliation
Գլխավոր խմբագիր, «Հետք»
Bio
Photo
Էդիկ Բաղդասարյան
Գլխավոր խմբագիր, «Հետք»
Speaker Name
Ալոկ Բանսալ
Affiliation
Տնօրեն, India Foundation
Bio
Photo
Ալոկ Բանսալ
Տնօրեն, India Foundation
Speaker Name
Միթաթ Չելիքփալա
Affiliation
Պրոռեկտոր, Քադիր Հաս համալսարան
Bio
Photo
Միթաթ Չելիքփալա
Պրոռեկտոր, Քադիր Հաս համալսարան
Speaker Name
Նվարդ Չալիկյան
Affiliation
Գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
Bio
Photo
Նվարդ Չալիկյան
Գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա
Speaker Name
Արեգ Դանագուլյան
Affiliation
Պրոֆեսոր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Bio
Photo
Արեգ Դանագուլյան
Պրոֆեսոր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Speaker Name
Կատերինա Դանեկինա
Affiliation
Գործադիր տնօրեն, Գրին Ռոք
Bio
Photo
Կատերինա Դանեկինա
Գործադիր տնօրեն, Գրին Ռոք

Մենք հարցեր ենք ուղղում մեր բանախոսներին և ինքներս մեզ՝ հարգալից և փաստերի վրա հիմնված երկխոսություն ունենալու համար։

Մենք ձգտում ենք շարունակական զարգացման և փնտրում ենք նոր լուծումներ եղած խնդիրներին։

ԱՊՐԻ Արմենիայի կանոնների նպատակը՝ 

  • Նախապատրաստել մասնակիցներին փոխանակվել գաղափարներով՝ համապատասխան ԱՊՐԻ Արմենիայի արժեքների և աշխատաոճի։ 
  • Համակարգել և առաջ մղել մեր ընդհանուր մտքերը։
  • Խուսափել բևեռացումից և կենտրոնանալ լուծումների, հավասարակշռված և քննադատական մտածողության վրա։ 
  • Մեր մշակույթը և էներգիան տարածելով՝ ներդրում ունենալ հանրային քննարկումներում։

Step Band-ը ստեղծվել է Ստեփանակերտում, 2021 թվականին: 44-օրյա պատերազմից հետո Արցախի պետական ջազ նվագախմբի նոր ղեկավար նշանակվեց շեփորահար և ստեղծագործ երաժիշտ Տիգրան Սուչյանը, ով ջազ նվագախմբի մի շարք երաժիշտներից հավաքեց և կազմեց նոր խումբ, որի անունն էլ ընտրվեց Ստեփանակերտ քաղաքի կրճատ տարբերակը, Ստեփ բենդ:

Արցախի՝ 2023 թվականի հայաթափումից հետո նվագախումբը սկսեց հանդես գալ Երևանում և հանդիսանում է Արցախի պետական ջազ նվագախմբի կորիզը:

Step band-ի ծրագրում ներառված են հիմնականում հեղինակային և ջազային հայտնի ստեղծագործություններ:

Լուսանկարներ

Քննարկումների Տեսագրություններ

Հովանավորներ

Աջակիցներ

Megerian Carpet
IPIS

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար