Հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական անկախ վերլուծական կենտրոն ԱՊՐԻ Արմենիայի հրավիրած «Հայաստանի նոր հավասարակշռությունը. Ռուսաստան, Արևմուտք և Հարավային Կովկասի ապագան» խորագրով միջոցառումը:
Aravot.am-ի հետ զրույցում ԱՊՐԻ Արմենիայի՝ ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը, որը պանելային քննարկումների մոդերատորներից էր, ներկայացրեց միջոցառան ընդհանուր նպատակը, ինչպես նաև շեշտեց, որ սա լավ հնարավորություն էր հայկական ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի և ամերիկյան վերլուծական կենտրոնների միջև հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից: