Ո՞վ ենք մենք

Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտն (ԱՊՐԻ Արմենիա) անկախ վելուծական կենտրոն և քաղաքականության աքսելերատոր է, որի նպատակն է նպաստել տարածաշրջանային կայունությանը, կայուն զարգացմանն ու քաղաքացիական ներգրավվածությանը։ 

Մենք վստահելի երկխոսության, անկախ վերլուծությունների և հեղինակավոր գաղափարների կենտրոն ենք, որոնք հնարավորություն են տալիս լուծել կարևորագույն քաղաքական հարցերն ու բացահայտել Հայաստանի ներուժը լուծումների վրա հիմնված մտածելակերպով։

Մենք համապատասխան շահագրգիռ կողմերին տրամադրում ենք քաղաքական առաջարկներ և կառուցողական լուծումներ՝ օգնելու մշակել որոշումներ, որոնք կարող են բացահայտել մեծ ներուժ և դրական արդյունքներ հայ ազգի զարգացման համար։ 

Մեր ծրագրերն ու նախաձեռնություններն ուղղված են հստակ խնդիրների լուծմանը։ ԱՊՐԻ Արմենիան ստեղծվել է 2022 թվականին ի պատասխան խորը պատկերացումների, քաղաքական զարգացող երկխոսության և Հայաստանի՝ աշխարհաքաղաքական և լոկալ համատեքստում հստակ ըմբռնման անհրաժեշտության։ Այն նաև նպատակ ուներ ստեղծել հարթակ կարևորագույն քաղաքական հարցերի շուրջ կառուցողական աշխատանքի և պրոֆեսիոնալ մթնոլորտում համագործակցության համար։

ԱՊՐԻ Արմենիան ստեղծվել է նախագծման 18 ամիսների լայնածավալ գործընթացի արդյունքում՝ հիմնվելով ողջ աշխարհից պիլոտային ծրագրերի, առանցքային շահագրգիռ կողմերի արձագանքների և խորհրդատուների ցանցի ուղեցույցերի վրա։
ԱՊՐԻ Արմենիան հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող գլոբալ բարեգործական կազմակերպության կողմից։

ԱՊՐԻ Արմենիայի վերջնանպատակն է ունենալ հստակ ներգործություն։ Թե՛ բովանդակությունը, թե՛ իրացման մեխանիզմները մշակվում են պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև Հայաստանում և արտասահմանում գործող քաղաքացիական հասարակության շրջանում գործընկերների հետ սերտխորհրդակցությունների արդյունքում, որոնք էլ հանդիսանալու են մեր ջանքերի վերջնական շահառուներն ու օգտագործողները։

Benyamin Poghosyan, Christine Arakelian, Sergei Melkonian, Arthur Khachikian

ԱՊՐԻ Արմենիան իր ազդեցությունը տարածում է երեք տարբեր խողովակներով․

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար