Տարածաշրջանային անվտանգություն
Տարածաշրջանային անվտանգության ուսումնասիրությունների մեր ծրագիրն ուղղված է պաշտպանության ոլորտում տեղական և համաշխարհային միտումների վերլուծությանը՝ սահմանելով խաղաղ տարածաշրջանային հավասարակշռության համատեքստում Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության տեսլականը։
Նպատակներ․
- Զարգացնել արդիական և համապատասխան գիտելիքներ Հայաստանի պաշտպանական էկոհամակարգի և տարածաշրջանային հարցերով հետաքրքրված քաղաքական ազդեցիկ դեմքերի համար։
- Գործել որպես Հայաստանի պաշտպանության հարցում ընդհանուր հետաքրքրություններ ունեցող հայկական և արտաքին շահագրգիռ կողմերը միավորող ցանց։
- Տրամադրել խորհրդատվություն Հայաստանի Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ։