Մեր հետազոտությունների փիլիսոփայությունը

Մենք իրականացնում ենք հստակ սահմանված և մեր առաքելությանը համապատասխան հետազոտություն, որն ունի կարևորագույն ոլորտներում կոնկրետ բեկումներ մտցնելու և Հայաստանի քաղաքականության, մտածողության և գործողությունների վրա ազդելու ներուժ: Մենք նպատակ ունենք հարստացնել մեր հետազոտությունները շահագրգիռ կողմերի ներգրավմամբ և բարդ խնդիրների նրբագեղ վերլուծությունից զատ՝  քաղաքականության վերաբերյալ ներկայացնել կառուցողական լուծումներ: Մեր ջանքերը նպատակաուղղված և թիրախավորված են: Այլ կերպ ասած, մեր հետազոտությունը լավ սահմանված է, վերաբերում է կոնկրետ խնդիրներին և համահունչ է մեր առաքելությանը:

Անկուսակցական և հավասարակշիռ ներգրավվածությամբ մենք ցանկանում ենք մեր հետազոտություններով   ազդեցություն ունենալ երկրում իրականացվող քաղաքականության վրա։  Մեր ընդհանուր տեսլականն է ունենալկայուն և զարգացող տարածաշրջանում անվտանգ և ծաղկող Հայաստան։ Այդ նպատակով մենք իրականացնում ենք երկրի վրա ազդող անվտանգային մարտահրավերների մանրակրկիտ վերլուծություն՝ առաջարկելով դրանց դիմագրավելու լուծումներ և գաղափարներ։

Մենք ջանում ենք քաղաքական հարցերը վերածել հետազոտական հարցերի, իսկ հետազոտական հարցերի պատասխանները՝ քաղաքական հարցերի պատասխանների։ Մենք բացահայտում ենք քաղաքական կարևորագույն ոլորտներում հստակ բեկումների ձեռքբերմանն ուղղված նպատակային հետազոտական հարցեր։ Մենք ախտորոշում և բացահայտում ենք կարևորագույն ոլորտներում առաջընթացը խոչընդոտող որոշակի գործոններ։ Այնուհետև մենք իրականացնում ենք  հետազոտություններ և հանդիպումներ, որոնք հնարավորություն են տալիսհասնել էական առաջընթացի՝ այդ նպատակով օգտագործելով մեր՝ որպես ինստիտուտի որոշակի հմտություններն ու կարողությունները։

Հարավային Կովկասի բարդ աշխարհաքաղաքականության, տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության և արտաքին դերակատարների միջև աճող լարվածության լույսի ներքո, որոնք հանրագումարում ճգնաժամային ռիսկեր են ստեղծում Հայաստանի համար, մենք վճռել ենք կենտրոնանալ Հայաստանի անվտանգության հետ կապված կարևորագույն ոլորտների վրա, ավելի հստակ՝ արտաքին քաղաքականության և անվտանգության։

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար