Մեր առաքելությունը և արժեքները

ԱՊՐԻ Արմենիայի առաքելությունն է փոխել Հայաստանի զարգացման հետագիծը առավել կայուն, ամուր և ժողովրդավար ապագայի ուղղությամբ։
Մեր կազմակերպչական արժեքները․

Գործընկերություն և համագործակցություն կիսվել գիտելիքով և կապերով, ոչ թե պահել դրանք։ Մենք գործում ենք բաց լինելու և արժանիքների վրա հիմնված գաղափարներով։

Հարգանք բազմազանության նկատմամբ (ճանաչողական և աշխարհագրական) մենք գնահատում և հարգում ենք մարդկանց, ովքեր համախոհ չեն՝ անգամ մեր կազմակերպության ներսում, մենք գնահատում և հարգում ենք այն փորձն ու հմտությունը, որ կարող են տալ գործընկերները։ 

Կառուցողական և լուծումներին միտված. մենք դուրս ենք գալիս խնդրի դասական ձևակերպման շրջանակներից և ձգտում ենք հստակ խորհրդատվություն տալ թե՛ մեծ և թե՛ փոքր խնդիրների լուծման համար։ Մենք ունենք ուսուցման մշակույթ, որի շրջանակներում լսում ենք և ողջունում գործընկերների կամ համապատասխան շահագրգիռ կողմերի արձագանքները և չենք անտեսում կամ արհամարհում դրանք։ <br><br>

Անկախ և անկուսակցական. մենք համագործակցում ենք ազդեցիկ անձանց և շահագրգիռ կողմերի հետ քաղաքացիական և կառուցողական ոգով՝ անկախ վերջիններիս քաղաքական դիրքից․ մենք աշխատում ենք կառավարության հետ, ոչ թե կառավարության համար։ Մենք պահպանում ենք խիստ ինտելեկտուալ անկախություն մեր բոլոր ծրագրերում և հրապարակումներում։ Դոնորները համակարծիք են, որ մեր նախաձեռնությունների ընտրության, բովանդակության և եզրակացությունների անկախ վերահսկողության պահպանումը մեր արտոնությունն է։

Գործառնական գերազանցություն. Մեր գործունեությունում մենք հավատարիմ ենք ժամանակի մշակույթին․ մենք հարգում ենք մարդկանց ժամանակը և նույնը ակնկալում ենք դիմացինից, մենք հպարտանում ենք մեր հեռանկարային պլանավորման և ծրագրերի կառավարման մեր հմտություններով։ Մենք համապատասխանելու ենք վերլուծական կենտրոնների թափանցիկության՝ իրենց տեսակի մեջ լավագույն չափանիշներին։

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար