Կայուն տնտեսական զարգացումը պահանջում է ոչ միայն նվազեցնել աղքատությունն ու անարդարությունը, այլեւ հասնել դրան այնպես, որ աշխատանք փնտրող մարդկանց համար ստեղծվեն համապատասխան աշխատատեղեր։ Այս սեսիայի ընթացքում կուսումնասիրենք այն կոնկրետ գործողությունները, որ կարող են ձեռնարկել Հայաստանի կառավարությունն ու շահագրգիռ այլ կողմերը, որպեսզի երկրի զբաղվածության ոլորտի ռազմավարությունը ճիշտ ուղղությամբ ընթանա։ Ի՞նչ կարող են անել քաղաքականություն մշակողները, ներդրողներն ու փոքր գործարար համայնքները, որպեսզի խթանեն եւ ավելի հասանելի դարձնեն կայուն կենսապայմանների ապահովումն ամբողջ երկրում։
Գեւորգ Պողոսյան, «Impact Hub Yerevan»
Վիկտորյա Այդինյան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական
Մոդերատոր՝ Թոդ Ֆաբախեր, «Digital Pomegranate»