«Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան» զեկույց
Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մեկնարկային միջոցառում
Հոկտեմբերի 31, 2024 թ.
Երևան, Հայաստան
Միջոցառման գործընկեր
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ԱՊՐԻ Արմենիայի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ միջոցառումը, որի ժամանակ ներկայացվեց«Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան» զեկույցի հիմնական արդյունքները։
ԱՊՐԻ Արմենիան, համագործակցելով Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ, նախաձեռնեց այս ուսումնասիրությունը (2024 թվականի հուլիս-սեպտեմբեր) Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան ձևավորող ործոնները ավելի լավ հասկանալու համար: Հետազոտության ընթացքում հարցազրույցների և փակ կլոր-սեղան քննարկումների միջոցով ներգրավվել են հայ, վրացի և ադրբեջանցի փորձագետներ, ովքեր ներկայացրել են առաջարկներ՝ ուղղված Հարավային Կովկասը ավելի կայուն, անվտանգ և բարգավաճ տարածաշրջան դարձնելուն։
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ԱՊՐԻ Արմենիայի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ միջոցառումը, որի ժամանակ ներկայացվեցին «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան» զեկույցի հիմնական արդյունքները։
ԱՊՐԻ Արմենիան, համագործակցելով Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ, նախաձեռնեց այս ուսումնասիրությունը (2024 թվականի հուլիս-սեպտեմբեր) Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան ձևավորող ործոնները ավելի լավ հասկանալու համար: Հետազոտության ընթացքում հարցազրույցների և փակ կլոր-սեղան քննարկումների միջոցով ներգրավվել են հայ, վրացի և ադրբեջանցի փորձագետներ, ովքեր ներկայացրել են առաջարկներ՝ ուղղված Հարավային Կովկասը ավելի կայուն, անվտանգ և բարգավաճ տարածաշրջան դարձնելուն։
ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը ներկայացրեց զեկույցի հիմնական արդյունքները՝ ընդգծելով տարածաշրջանում համագործակցային նախաձեռնությունների անհրաժեշտությունը։
Պանելային քննարկմանը մասնակցել են.
- Ահմադ Ալիլի, Կովկասյան քաղաքականության վերլուծական կենտրոնի տնօրեն
- Թոմաս Հեկեր, Գերմանիայի խորհրդարանի անդամ, ԱԴԿ
- Ջոնի Մելիքյան, Օրբելի վերլուծական կենտրոնի ավագ հետազոտող
- Օլեսյա Վարդանյան, Հարավային Կովկասի անվտանգության հարցերով հետազոտող
Մոդերատոր՝ Բենիամին Պողոսյան, ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող
Մեր գործընկերոջ մասին
Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը գործում է Հարավային Կովկասում 1996 թվականից և ծրագրեր է իրականացնում Հայաստանում 2002 թվականից: Հիմնադրամը գործում է որպես լիբերալ քաղաքականության նորարարական հարթակ ավելի քան 60 երկրներում՝ կենտրոնանալով մարդու ազատության, պատասխանատվության և արժանապատվության վրա: Հիմնադրամն աջակցում է քաղաքական, սոցիալական և տնտեսական ինստիտուտներին, որոնք աշխատում են լիբերալ ժողովրդավարությանն, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական շուկայական տնտեսության ոլորտներում:
Հայաստանում Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աշխատանքը կենտրոնացած է ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության վրա: Այդ նպատակով նրանք իրականացնում են քաղաքականության վերաբերյալ կրթական գործունեություն՝ ուժեղացնելու քաղաքացիների մասնակցությունը։ Հիմնադրամը աշխատում է տեղական գործընկերների հետ՝ աջակցելու նրանց համագործակցության միջոցով: Միևնույն ժամանակ, հիմնադրամը խթանում է միջազգային երկխոսությունը և հայ գործընկերների ինտեգրումը լիբերալ ցանցերում։