«Հայ-հնդկական երկխոսությունը» Ռաիսինա երկխոսություն 2024-ի ընթացքում

Հնդկաստանի գլխավոր աշխարհաքաղաքական համաժողովի՝ Ռաիսինա երկխոսության, բացման նիստը Հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ  

Նյու Դելի, Հնդկաստան 

Փետրվար 21, 2024

detail

Փետրվարի 21-ին Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը (APRI Armenia), համագործակցելով Դիտորդների հետազոտական հիմնադրամի (ORF) հետ, համատեղ հյուրընկալել է Հնդկաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական ուսումնասիրություններին նվիրված գլխավոր համաժողովներից մեկի՝ «2024 Ռաիսինա երկխոսության» բացման սեսիաներից մեկը՝ «Հայ-հնդկական երկխոսությունը»։ «Ռաիսինա երկխոսությունը» անցկացվում է ամեն տարի Նյու Դելի քաղաքում, որն իրականացվում է Դիտորդների հետազոտական հիմնադրամի (ORF) և Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում։ 

«Հայ-հնդկական երկխոսության» ընթացքում բացման խոսքով հանդես եկան ԱՊՐԻ Արմենիայի նախագահ՝ Լարա Սեդրակյանը և ORF նախագահ՝ պարոն Սանջոյ Ջոշին։ Բացման խոսքից հետո ելույթ ունեցավ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանը։ 

Երկու պանելային քննարկումները հաջորդեցին բացման խոսքին։ Առաջին պանելի ընթացքում քննարկվեց «Հայ-հնդկական ռազմաշխարհագրական համագործակցություն. անվտանգությունից պաշտպանություն»։ Խոսնակները քննարկեցին աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում և Հայ-հնդկական հարաբերությունների հետևանքները պաշտպանության և դիվանագիտության ոլորտներում։

Խոսնակներ՝

Մոդերատոր՝ Լարա Սեդրակյան, Նախագահ, ԱՊՐԻ Արմենիա

 

«Հայ-հնդկական երկխոսության» ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «Նոր աշխարհատնտեսական հարթակի ձևավորում. տեխնոլոգիա, էներգիա, կապակցում» խորագիրը կրող հարցին: Մասնավոր հատվածի և ակադեմիայի խոսնակները քննարկեցին տեխնոլոգիաների և արհեստական բանականության, վերականգնվող էներգիայի, առևտրի, ենթակառուցվածքների և թվային փոխակերպման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Խոսնակներ՝

Մոդերատոր՝ Շաիրի Մալհոտրա, Եվրոպական հարցերով գիտաշխատող, Դիտորդների հետազոտական հիմնադրամի (ORF)

 

Արդեն երկրորդ տարին անընդմեջ ԱՊՐԻ Արմենիան ORF-ի հետ համատեղ հյուրընկալում են «Հայ-հնդկական երկխոսությունը»։ 

Կարդալ ավելին՝ համաժողովի ձեռքբերումների և կարևոր այլ մանրամասների մասին՝ այստեղ։

2B5A5650
2B5A5648
2B5A5615
2B5A5601
2B5A5595
2B5A5581
2B5A5559
2B5A5536
2B5A5508
2B5A5499
Load More

End of Content.