Համատեղ միջոցառում Գերմանիայի Բունդեսթագում
Համատեղ միջոցառում Գերմանիայի Բունդեսթագում Candid Foundation-ի և Restart Initiative-ի հետ
Սեպտեմբերի 21, 2023
Գերմանիայի Բունդեսթագ
Այս տարի նկատվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Գերմանիայի փոխգործակցության ակտիվացում 2020 թվականի վերջին միջնորդավորված փխրուն հրադադարից հետո երկու հարևան երկրների միջև լարվածության վերսկսման ֆոնին։ Մարտին Բեռլինը հյուրընկալեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հունիսին կանցլեր Օլաֆ Շոլցն առաջին անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մասնակցեց Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթաժողովի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցություններին։ Նախագահ Միշելը մտադրություն հայտնեց երկրորդ անգամ հանդիպման հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին հոկտեմբերին Գրանադայում կայանալիք EPC-ի հաջորդ գագաթաժողովի շրջանակներում։ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ շրջանները և Հայաստանը կապող Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամը Հարավային Կովկասում տեղահանումների և պատերազմի նոր ալիքի վախ առաջացրեց եվրոպական մայրաքաղաքներում։ Ադրբեջանը և Հայաստանը քայլում են պատերազմի և կայունության միջև փխրուն ուղով․ ի՞նչ կշիռ կարող է ունենալ Գերմանիան՝ որպես ԵՄ գլխավորած դիվանագիտական գործընթացի առավել ակտիվ մասնակից։ Թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ իր տնտեսական և քաղաքական կապիտալն ունեցող Բեռլինն ինչպե՞ս կարող է ավելի կարևոր դեր խաղալ կայուն խաղաղության կառուցման գործընթացին աջակցելու հարցում։ Candid Foundation-ի, ԱՊՐԻ Արմենիայի և Restart Initiative-ի կողմից համատեղ կազմակերպված այս կլոր սեղանը կտա որոշ պատասխաններ ակնկալվող կամ նախապատրաստված դերին, որը Գերմանիան կարող է խաղալ կովկասյան հարևան երկրների հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Միջոցառումն անց է կացվելու անգլերենով։
- Մայքլ Ռոթ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ (նախաբան)
- Լարա Սեդրակյան, ԱՊՐԻ Արմենիայի նախագահ, Երևան
- Ահմադ Ալիլի, Կովկասյան քաղաքականության կենտրոնի տնօրեն, Բաքու
Մոդերատոր՝ Լեո Ուիգեր, Candid Foundation-ի ասոցացված գործընկեր և Zenith ամսագրի խմբագիր
Candid Foundation-ն անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը 2014 թվականին իր հիմնադրումից ի վեր վերածվել է մասնավոր վերլուծական և դինամիկ նախագծերի կենտրոնի։ Այն տեղակայված է Գերմանիայում՝ Բեռլինում, սակայն շարունակում է ուշադիր հետևել իրադարձություններին Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովում, Հարավային Կովկասում, Հարավային Ասիայում և այլ վայրերում, որտեղ կենտրոնացած են կազմակերպության ծրագրերը։
ԱՊՐԻ Արմենիա․ Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը (ԱՊՐԻ Արմենիա) ոչ կուսակցական և անկախ վերլուծական կենտրոն է, որը նպատակ ունի զարգացնել տարածաշրջանային կայունությունը, կայուն բարգավաճումը և քաղաքացիական ներգրավվածությունը։ Մեր ծրագրերն ու նախաձեռնություններն ուղղված են հստակ խնդիրների, առանցքային մարտահրավերների լուծմանը՝ Հայաստանի, ի վերջո, նաև տարածաշրջանի ներուժի իրացման նպատակով։ Որպես կազմակերպող և գործընկեր՝ իր գործունեության շնորհիվ ԱՊՐԻ Արմենիան նպաստում է տարածաշրջանում դրական փոփոխություններին ուղղված բեկումնային գաղափարներին և բազմակողմ նախաձեռնություններին։ ԱՊՐԻ Արմենիան անկախ կազմակերպություն է, որը հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից, որն ավելի քան 115 տարի վստահություն է վայելում հայկական բարեգործական հարթակում։
Restart Initiative-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է կապեր ստեղծել Հարավային Կովկասում տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման համար։ Այն օգտագործում է միջազգային զարգացման ոլորտում ունեցած մեծ փորձը՝ բացահայտելու կառուցողական փոխգործակցության հնարավորությունները՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման։
Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ
Հասցե
Մելիք Ադամյան փ․ 2/2, Երևան, ՀՀ
Էլ․ հասցե
Հեռախոսահամար
+37498663226