
Կամավորություն ԱՊՐԻ Արմենիայում
ԱՊՐԻ Արմենիան փնտրում է մոտիվացված ուսանողների՝ կամավորական սկզբունքով մեր թիմին միանալու նպատակով՝ օժանդակելու իր առաքելությանը:
Հայտը լրացնելիս, խնդրում ենք հաշվի առնել, որ այս պահին ազատ տեղեր չունենք, սակայն ԱՊՐԻ Արմենիայի թիմը պարբերաբար աչքի է անցկացնում կամավորության հայտերը։ Համապատասխան հնարավորության դեպքում, կապ կհաստատենք պահանջվող հմտությունները և հետաքրքրություններն ունեցող դիմորդների հետ՝ օնլայն հարցազրույցի համար։
ԱՊՐԻ Արմենիան սիրով կընդունի թեկնածուների, որոնք օժտված են կազմակերպչական հմտություններով, ուշադիր են մանրուքների նկատմամբ, պատասխանատու են և հեշտությամբ կարողանանում են գտնել լուծումներ։ Մենք փնտրում ենք ուսանողների, որոնք հետաքրքրված են ռազմավարական հաղորդակցությամբ, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական քաղաքականության հետազոտմամբ, միջոցառումների կազմակերպմամբ, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։


ԱՊՐԻ Արմենիայի թիմը բազմազան է՝ անդամները և’ Հայաստանից են, և’ Սփյուռքից, որոնց ցանկությունն է այն դարձնել ազդեցիկ հայկական վերլուծական կենտրոն։
Ի՞նչ կտա կամավորությունը ԱՊՐԻ Արմենիայում.
- Հնարավորություն բացահայտելու ընկերական և աշխատանքային միջավայր, որտեղ նպատակը համաշխարհային մակարդակի վերլուծական կենտրոն դառնալն է
- Միջանձնային հարաբերություններ աշխարհաքաղաքականության, ռազմական և հաղորդակցման մասնագետների հետ
- Մեծաքանակ հնարավորութունների և մարտահրավերների բացահայտում – միջոցառումների, հետազոտութունների և կազմակերպության զարգացման ընթացքում
- Բազմալեզու միջավայր, որը թույլ կտա օգտագործել Ձեր լեզվական հմտությունները պրոֆեսիոնալ միջավայում (հիմնական լեզուներ՝ հայերեն, անգլերեն)
Հետաքրքրված անձինք կարող են լրացնել ներքոնշյալ հայտը։
Applied Policy Research Institute of Armenia Foundation
Address
2/2 Melik Adamyan Street, Yerevan, Armenia
Phone
+37498663226