Կամավորություն ԱՊՐԻ Արմենիայում

ԱՊՐԻ Արմենիան ողջունում մոտիվացված ուսանողների՝ կամավորական սկզբունքով մեր թիմին միանալու և մեր առաքելությանը օժանդակելու նպատակով։

Նշենք, որ այս պահին ազատ տեղեր չունենք, սակայն ԱՊՐԻ Արմենիայի թիմը պարբերաբար աչքի է անցկացնում կամավորության հայտերը։ Համապատասխան հնարավորության դեպքում կապ կհաստատենք պահանջվող հմտությունները և հետաքրքրություններն ունեցող դիմորդների հետ՝ օնլայն հարցազրույցի համար։

ԱՊՐԻ Արմենիան սիրով կընդունի թեկնածուների, որոնք օժտված են կազմակերպչական հմտություններով, ուշադիր են մանրուքների նկատմամբ, պատասխանատու են և հեշտությամբ կարողանանում են գտնել լուծումներ։ Մենք փնտրում ենք ուսանողների, որոնք հետաքրքրված են ռազմավարական հաղորդակցությամբ, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական քաղաքականության հետազոտմամբ, միջոցառումների կազմակերպմամբ, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։
ԱՊՐԻ Արմենիայի թիմը բազմազան է՝ անդամները և’ Հայաստանից են, և’ Սփյուռքից և նրանց բոլորիցանկությունն է այն դարձնել ազդեցիկ հայկական վերլուծական կենտրոն։

webp

Ի՞նչ կտա կամավորությունը ԱՊՐԻ Արմենիայում.

  • Հնարավորություն բացահայտելու ընկերական և աշխատանքային միջավայր, որտեղ նպատակը համաշխարհային մակարդակի վերլուծական կենտրոն դառնալն է
  • Միջանձնային հարաբերություններ աշխարհաքաղաքականության, ռազմական և հաղորդակցության ոլորտի մասնագետների հետ
  • Տարատեսակ հնարավորութունների և մարտահրավերների բացահայտում.միջոցառումներից, հետազոտութուններից սկսած մինչև  կազմակերպության զարգացման ետ կապված հարցեր 
  • Բազմալեզու միջավայր, որը թույլ կտա օգտագործել Ձեր լեզվական հմտությունները պրոֆեսիոնալ միջավայում (հիմնական լեզուներ՝ հայերեն, անգլերեն)

Հետաքրքրված անձինք կարող են լրացնել ներքոնշյալ հայտը։

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար