
ԵՄ-Հայաստան հարաբերություններ. օգտագործելով պահը
Օնլայն քննարկում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ
Փետրվարի 8, 2024
Միջոցառման գործընկեր


2024 թվականի, փետրվարի 8-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը ԱՊՐԻ Արմենիայի հետ համագործակցությամբ կազմակերպել էին «ԵՄ-Հայաստան հարաբերություններ. օգտագործելով պահը» օնլայն քննարկումը։
Հայաստան և ԵՄ հարաբերություններում աննախադեպ թափ է հաղորդվում։ 2023 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը «պատրաստ է ավելի մոտենալ Եվրամիությանը, այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»։
Քանի դեռ ավելի սերտ համագործակցության ուղությունները եզրագծվում են, ԱՊՐԻ Արմենիայի և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացված վերջին զեկույցում նշված է, որ ԵՄ և Հայաստան հարաբերություններում բացակայում է երկարաժամկետ ռազմավարական տեսլականը։ Ինչպես նաև ոչ հստակ է ԵՄ ցանկությունը և կարողությունը Հայաստանի անվտանգային կարիքներին համարժեք արձագանքելու տեսանկյունից՝ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի շարունակվող ռիսկի և Ռուսաստանի հետ Հայաստանի պատմական դաշինքի ֆոնին։
Խոսնակներ՝
- Նորին մեծություն Դիրք Շուեբել - ԵՄ Արևելյան գործընկերության հատուկ հանձնակատար, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայություն
- Նորին մեծություն Տիգրան Բալայան- դեսպան, Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունը
- Վիոլա վոն Քրամոն - Եվրոպական պառլամենտի անդամ
- Մարի Դումոուլին - Տնօրեն, Վայդեր եվրոպական ծրագիր, Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհուրդ
- Անահիտ Փիլիպպոսյան - Ռազմավարության և զարգացման գծով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
Մոդերատոր՝ Սոնյա Շիֆֆերս – Տնօրեն, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Թբիլիսի գրասենյակ- Հարավային Կովկասի տարածաշրջան