«Արմենպրես»-ում տպագրված հոդվածում ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանն անդրադարձել է աշխարհակարգի վերափոխումներին, տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության փոփոխություններին և Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտությանը: Նա պնդում է, որ սա պետք է լինի լրացուցիչ դիվերսիֆիկացում, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է պահպանի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ փնտրելով նոր ուղղություններ։