Երևան, Հայաստան
- Հունիսի 11-13, 2025
«Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ը տեղի կունենա հունիսի 11-13-ը Երևանում։ Խորը և բազմաշերտ քննարկումների միջոցով ֆորումը կանդրադառնա Հայաստանի և Հարավային Կովկասի վրա ազդող գլոբալ անորոշություններին:
Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների, Թրամփի վարչակազմի օրոք քաղաքական կերպափոխումների և մշտական անկայունության պայմաններում ֆորումը հնարավորություն կտա մտածելու և քննարկելու այս մարտահրավերները և գտնելու դրանց հաղթահարման ուղիները:
Եռօրյա համաժողովը կմիավորի քաղաքականություն մշակողներին, դիվանագետներին, բիզնեսի առաջնորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և այս գործընթացներում ներգրավված հայերին՝ անդրադառնալու մի շարք էական խնդիրների՝ տեխնոլոգիաների և ներդրումների խթանումից, էներգետիկ անվտանգության առաջխաղացումից մինչև փոփոխվող աշխարհաքաղաքականության պայմաններում նավարկելու հնարավորություն և քաղաքացիական ներգրավվածության ուժեղացում: Տարբեր ոլորտների մտքի առաջնորդները կքննարկեն իրագործելի առաջարկներ՝ այս անկայուն աշխարհում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։
Միջոցառմանը մասնակցությունը միայն հրավերով է: Եթե հետաքրքրված եք մասնակցությամբ, լրացրեք այս ձևաթուղթը։