
ԱՊՐԻ Արմենիա-ORF համատեղ միջոցառում 2025 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում
- 21 Փետրվարի, 2025
Արդյո՞ք բազմակողմ կազմակերպությունները դեռ արդիական են ցանցային համագործակցության վրա հիմնված աշխարհակարգում, որը ցնցվեց բազմակողմ կառույցների վերաբերյալ ԱՄՆ նախագահի Թրամփի դիրքորոշմամբ:
ԱՊՐԻ Արմենիան իր ներդրումն ունեցավ այս շարունակական բանավեճում՝ 2025թ.-ի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կազմակերպելով (Observer Research Foundation-ի հետ համատեղ) Minilateralism and the Shift from Global Alliances to Targeted Partnerships («Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների») խորագիրը կրող միջոցառում (փետրվար, 14, 2025թ.):
Նախաճաշ-կլոր սեղանի մոդերատորն էր Անահիտ Փիլիպպոսյանը։ Բանախոսությամբ հանդես եկան Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետ, Վիջայ Չաուտվայլեն, Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության արտաքին քաղաքականության վարչության պետ, Գորդոն Ֆլեյքը, The University of Western Australia-ի Perth USAsia Centre-ի գլխավոր տնօրեն, Աննա Վիսլանդերը, Ատլանտյան խորհրդի Հյուսիսային Եվրոպայի հարցերով տնօրեն և Ստոկհոլմում Ատլանտյան խորհրդի գրասենյակի ղեկավար։
Միջոցառումը անվտանգության դաշինքների ապագայի վերաբերյալ քննադատական զրույցների շուրջ միավորեց պետական պաշտոնյաների, դիվանագետների, գիտնականների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների: Աշխարհաքաղաքական միտումների շուրջ բանավեճից զատ՝ կլոր-սեղան քննարկման ժամանակ ընդգծեց, թե ինչպես են երկրները ինստիտուցիոնալ, բազմակողմ դաշինքներից տեղափոխվում դեպի ավելի դինամիկ, հստակ խնդիրների վրա հիմնված դաշինքներ:
Applied Policy Research Institute of Armenia Foundation
Address
2/2 Melik Adamyan Street, Yerevan, Armenia
Phone
+37498663226