ԱՊՐԻ Արմենիայի՝ հանրային կառավարման բարեփոխումների վերաբերյալ զեկույցի հրապարակման միջոցառում

ԱՊՐԻ Արմենիայի պիլոտային ծրագիր

Երևան, Հայաստան

ԱՊՐԻ Արմենիան հրապարակեց «Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումները․ ինչպես քաղաքականությունները դարձնել ավելի արդյունավետ» զեկույցը։

Այս զեկույցը Հայաստանի հանրային ​​կառավարման բարեփոխումների վերաբերյալ մեր պիլոտային ծրագրի արդյունքն է: Զեկույցը հիմնված է մոտ 40 հարցազրույցների վրա, որոնք անցկացվել են հանրային ​​կառավարման բարեփոխումների գործընթացում ներգրավված հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման վիճակին և ավելի արդյունավետ քաղաքականություների մշակմանը խոչընդոտող կառուցվածքային և մշակութային խնդիրներին: Զեկույցում կան նաև հետազոտության ընթացքում բացահայտված խնդիրների լուծմանը ուղղված թիրախային առաջարկներ։

Ծրագիր

  • Ողջույնի խոսք` Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա
  • Բացման խոսք` Էդգար Մկրտչյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար
  • Հետազոտության արդյունքների ներկայացում՝ Հովսեփ Բաբայան, հետազոտող, ԱՊՐԻ Արմենիա
  • Զրույց-քննարկում`Էլգե Ռիմկուտե, ավագ խորհրդատու, ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ (առցանց)

 

Պանելային քննարկում


Մոդերատոր` Հովսեփ Բաբայան, հետազոտող, ԱՊՐԻ Արմենիա

DSC09398
DSC06346
DSC06337
DSC09407
DSC06323
DSC06330
DSC09360
DSC09365
DSC06383
DSC09375

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար