Ամրացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. դեպի նոր ճանապարհային քարտեզ

Համատեղ միջոցառում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Երևանյան գրասենյակի հետ՝ Հարավային Կովկասի տարածաշրջան: 

Երևան, Հայաստան

2024 թվականի հունվարի 25-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համատեղ տեղի ունեցավ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդում. առավել ուժեղ ճանապարհային քարտեզ ունենալու ճանապարհին» խորագիրը կրող միջոցառումը։ 

Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների այս կարևոր փուլում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ ԱՊՐԻ Արմենիան իրականացրեց վեց շաբաթյա հետազոտություն՝  ավելի լավ հասկանալու այս զարգացող և բազմակողմ հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՄ-ի տեսանկյունից: Հետազոտությունն ընդգրկել է և’ հայ, և’ եվրոպացի շահառուների՝ պետական պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքացիական հասարակության անդամների Երևանում և Բրյուսելում, առաջարկներ են եղել նաև նպաստելու պաշտոնական քաղաքականության երկխոսությունը։ 

Բացման խոսքով հանդես եկան Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ն.Գ. Տիգրան Բալայանը  և Հայաստանում Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետության դեսպան՝ Վիկտոր Ռիխտերը, ԱՊՐԻ Արմենիայի Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ` Անահիտ Պիլիպպոսյանը։

ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող՝ Մառա Նազարյանը ներկայացրեց զեկույցի հիմնական եզրահանգումները, նշելով առկա հնարավությունները և մարտահրավերները՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։ 

Խոսնակներ՝


Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան,
Ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի երևանյան գրասենյակի մասին

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի (ՀԲՀ) երևանյան մասնաճյուղը ՀԲՀ Թբիլիսիի գրասենյակի մաս է (Հարավային Կովկասի տարածաշրջան)։ Գրասենյակի հիմնական նպատակն է նպաստել Հարավային Կովկասի ժողովրդավարացման գործընթացին:

ՀԲՀ երևանյան գրասենյակը խթանում է գենդերային հավասարությունը, մարդու իրավունքները, սոցիալական և բնապահպանական արդարությունը:

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար