RuBase-ին նվիրված աշխատաժողով
Երևան, Հայաստան
ԱՊՐԻ Արմենիան սեպտեմբերի 10-ին հյուրընկալեց ինտերակտիվ աշխատաժողով՝ նվիրված «RuBase» բազմամյա հետազոտական ծրագրին։ Աշխատաժողովն իրականացվել է Էնդրյու Կարնեգի հիմնադրամի (Andrew Carnegie Foundation) աջակցությամբ։
Ինտերակտիվ և փորձարարական այս աշխատաժողովի ընթացքում կիրառվել են վերլուծական գործիքներ և գործնական աշխատանքային ընթացակարգեր՝ Ռուսաստանի զարգացող աշխարհայացքը, ռազմավարական դիսկուրսը, ինչպես նաև անվտանգությանն ու պատերազմավարմանը վերաբերող փոփոխվող մոտեցումները վերլուծելու համար։
Բանախոսներ՝
- Ադամ Ն․ Ստուլբերգ, Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի Սեմ Նանն ամբիոնի պրոֆեսոր և վարիչ
- Ստեֆան Դե Սպիգելեր, Հաագայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտնական

