Հայտնի հայ փիլիսոփա Աշոտ Ոսկանյանի հետ զրույցով կսկսվի ԱՊՐԻ Ֆորում 2025-ի վերջին օրը՝ մեր ուշադրությունը ուղղելով ինքներս մեր, մեր ինքնության և մեր փիլիսոփայության վրա։ Ի՞նչ են բացահայտել վերջին տարիների փորձություններն ու դժվարությունները մեր հասարակության և ինքնության մասին։ Ինչպե՞ս ենք մենք շարժվում այս կետից՝ ձևավորելու ընդհանուր փիլիսոփայության վրա հիմնված ազգային գիտակցություն և միասնություն։
- Աշոտ Ոսկանյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի ամերիկյան համալսարան
- Մոդերատոր՝ Անահիտ Փիլիպպոսյան, ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ, ԱՊՐԻ Արմենիա