Բացահայտելով Հայաստանի մարդկային կապիտալի ներուժը

Համաշխարհային բանկի՝ վերջերս հրապարակված «Երկրի գործընկերության շրջանակը» հնգամյա ռազմավարությունը ուղղված է Հայաստանում աղքատության կրճատմանը և դիմակայունության բարձրացմանը: 2023 թվականին Համաշխարհային բանկը մշակել է նաև Հայաստանի «Մարդկային կապիտալի զեկույցը», որը վերաբերում է հայ հասարակության գիտելիքներին, հմտություններին և առողջությանը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Կարոլին Գեգինատը կներկայացնի Համաշխարհային բանկի երկու զեկույցների հիմնական արդյունքները: Որո՞նք են հայ հասարակության առողջությունն ու կրթությունը բարելավելու քայլերը: Որո՞նք կլինեն 21-րդ դարի խնդիրներին դիմակայելու ամենաարդյունավետ միջոցները:

  • Կարոլին Գեգինատ, Հայաստանի գրասենյակի տնօրեն, Համաշխարհային բանկ
  • Մոդերատոր՝ Արդա Հարությունյան, հոգաբարձուների խորհրդի անդամ, պրոֆեսոր, ԱՊՐԻ Արմենիա, ՀԲԸՄ, Քուինս քոլեջ

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար