Հայաստանի միջուկային ապագան

Ատոմային էներգիան կենտրոնական տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկ համակարգում, քանի որ Մեծամորի ատոմակայանը (ԱԷԿ) արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի մեկ երրորդը: Մեծամորի ԱԷԿ-ը նախատեսվում է շահագործումից հանել 2036 թվականին։ Այդ պատճառով Ռուսաստանը և Միացյալ Նահանգները առաջարկում են մասնակցել նոր ռեակտորի կառուցման գործընթացին։ Նման քննարկումներ կան նաև Չինաստանի և Հարավային Կորեայի հետ: Նման որոշումը պետք է հաշվի առնի գնի, անվտանգության, էներգիայի արտադրության վերաբերյալ տեխնիկական հարցերը և աշխարհաքաղաքական իրողությունները: Արեգ Դանագուլյանը
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ատոմային գիտության և ճարտարագիտության պրոֆեսոր է, ով ուսումնասիրում է միջուկային անվտանգության և հասարակական հարցերում միջուկային ֆիզիկայի կիրառման խնդիրները։ Նա կանդրադառնա միջուկային էներգիայի ներկայիս վիճակին, համաշխարհային խնդիրներին և Հայաստանի էներգետիկ անվտագության վրա դրանց հնարավոր ազդեցությանը:

  • Արեգ Դանագուլյան, միջուկային ֆիզիկայի պրոֆեսոր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Zoom)
  • Մոդերատոր՝ Մոդերատոր՝ Դավիթ Անտոնյան, կրտսեր գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա

Գրանցվեք APRI Armenia-ի թարմացումների համար