ԱՊՐԻ Ֆորումը, որը չորրորդ անգամ անցկացվեց Երևանում, դարձավ խաղաղության և զարգացման շուրջ երկխոսության միջազգային մակարդակի հարթակ
Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը, որը Երևանում գործող անկախ հետազոտական կենտրոն է, հունիսի 11-13 անցկացրեց ամենամյա ԱՊՐԻ Ֆորումը`«Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագրով։ Ֆորումին մասնակցեցին պաշտոնյաներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցչներ և դիվանագետներ՝ քննարկելով համաշխարհային անորոշությունները, որոնք ազդում են Հայաստանի և Հարավային Կովկասի վրա։
Ֆորումի շրջանակներում ԱՊՐԻ Արմենիան հյուրընկալեց 58 բանախի, ներառյալ՝ 14 բանախոսներ 8 երկրներից. Ֆրանսիա, Հնդկաստան Ռուսաստան, Գերմանիա, Միացյալ Թագավորութուն, Իրան, Վրաստան և Ղազախստան։ Նրանցից շատերը առաջին անգամ էին այցելում Հայաստան։
Ֆորումի սկզբում տեղի ունեցավ քննարկում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ, ով խոսեց Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման մասին՝ առաջարկելով, որ Հայաստանը՝ Իրան-Վրաստան-Սև ծով ճանապարհի միջոցով կարող է դառնալ Հնդկաստանը Եվրոպային կապող ռազմավարական հանգույց։
Հունիսի 13-ին, Իսրայելի՝ Իրանին հարվածելուց ժամեր անց, Հայաստանի անվտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ ունեցավ ԱՊՐԻ Ֆորումին անդրադառնալով նաև այս զարգացումներին և տարածաշրջանի համար հնարավոր հետևանքներին։ Նա նշեց, որ Հայաստանը դիտարկել է լարվածության աճի հնարավոր սցենարները և նախապատրաստական աշխատանքներ կատարել։
Ի պատասխան տարածաշրջանային աճող ճգնաժամին, ԱՊՐԻ Արմենիան՝ իր գիտաշխատողների մասնակցությամբ, հանպատրաստից, անցացրեց քննարկում՝ ներկայացնելով նախնական վերլուծություն Իսրայել-Իրան հակամարտության շուրջ և խոսելով Հարավային Կովկասի վրա հնարավոր հետևանքների մասին։
Բացի նախատեսված քննարկումներից, Ֆորումը նաև հնարավորություն տվեց հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին արժեքավոր կապեր ստեղծել և քննարկել համագործակցության հեռանկարները։